ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանի ջանքերին, որոնք ուղղված են դաշինքին անդամագրվելու համար ռեֆորմների անցկացմանը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ գրում է apsny.ge-ն:
«Վրաստանը ձգտում է առաջընթացի. մենք ողջունում ենք դա: Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանին այն չափով, որ չափով նա շարժվում է եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ՝ ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելը»,- հայտարարել է Սթոլթենբերգը Վաշինգթոնում:
Նա հավելել է, որ հուլիսին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում շատ կառուցողական հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի հետ:

«Վրաստանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար, իսկ ՆԱՏՕ-ն՝ Վրաստանի համար: Եվ մենք շարունակում ենք ամրապնդել մեր գործընկերությունը»,- ասել է Սթոլթենբերգը:









































