Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

«Խաղատների բիզնեսը Երևանից դուրս հաջողություն չի ունենա»

Օրենսդրական փոփոխության հետևանքով արդեն 4-5 օր է՝ փակվել են Երևան քաղաքին հարակից բոլոր խաղատները՝ բացառությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան, որին կառավարության որոշմամբ թույլատրված է մնալ տեղում: Ըստ կատարված փոփոխության՝ 2014 թվականից խաղատները գործելու են միայն Ծաղկաձորում, Սևանում և Ջերմուկում: Իսկ խաղատուն կարող է բացել այն անձը, որը կառավարության կողմից ներկայացված ծրագրով կներդնի 40 միլիարդ դրամ:

Խաղատները հանգստյան գոտիներ հանդիսացող քաղաքներ տեղափոխելով՝ կառավարությունը իբր երկու խնդիր էր լուծում՝ այդ քաղաքներում զարգացնել զբոսաշրջությունը և դրանով հնարավորություն տալ ներդրումներ կատարել այդ քաղաքներում, բայց մինչ այդ՝ կառավարությունն այս փոփոխությամբ մեկ այլ խնդիր «լուծեց»՝ համալրեց Հայաստանի գործազուրկների հսկայական բանակը.խաղատների փակման արդյունքում հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի:

Հունվարի 1-ից փակվել է նաև Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) խաղատունը: Վերջինս զարմանում է կառավարության որոշման տրամաբանության վրա: «Պետությունը չպետք է ասի, թե ես եմ պետությունը ու ոնց ուզեմ՝ տենց պետք ա լինի: Պետությունն ու հարկատուն պետք է պարտնյորների պես լինեն: Խաղատուն բացելու համար մարդիկ հսկայական աշխատանք են կատարել, շենք-շինություն են ձեռք բերել, կառուցել, հարմարեցրել այդ բիզնեսի համար, խաղային ապարատներ են բերել, ու հանկարծ պետությունն ասում է, թե փակում է խաղատները:

Մենք ազնիվ ենք եղել, հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ ապարատները մենք Հայաստան էինք բերել, մաքսազերծել ու հիմա ի՞նչ ենք անելու՝ տանելու ենք դնենք պահեստնե՞րը: Ինչքանով ա դա ազնիվ: Այդ ապարատները որևիցե այլ նպատակով չենք կարող օգտագործել, սակայն դրանք հսկայական գումարներ արժեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Վերջինս դժվար թե իր խաղատունը տեղափոխի Ջերմուկ, Սևան կամ Ծաղկաձոր: Նախ՝ դրա համար լրացուցիչ միջոցներ են հարկավոր, և հետո՝ նա կարծում է, որ Երևանի խաղատներում խաղացող երևանցիները խաղատուն այցելելու համար չեն հասնի այդ երեք քաղաքներից որևէ մեկը, ինչը ենթադրում է, որ խաղատները շահույթ չեն ունենա:

«Ես չեմ կարծում, որ խաղալու համար երևանցին այդքան ճանապարհ կկտրի: Կլինեն մարդիկ, որ կգնան, բայց 1-2 ժամով խաղատուն այցելող մարդը երբեք այդքան ճանապարհ չի կտրի: Ես չեմ կարծում, որ այդ բիզնեսը Երևանից դուրս հաջողություն կունենա»:

Հակոբ Հակոբյանը դժվարանում է ասել, թե կառավարության այս փոփոխությունն իրականում ինչ նպատակ էր հետապնդում: «Դե, գիտեք ինչ, միանշանակ գնահատական տալ և ասել, որ իշխանությունները սա իրենց համար են արել՝ այնքան էլ պարզ չի: Ժամանակի ընթացքում միայն կերևա, թե ով ում կազինոյում ինչ փայ ունի: Իսկ եթե կառավարությունը բարի նպատակ է հետապնդում, որպեսզի հիվանդ, խաղամոլ մարդկանց հեռու պահի խաղատներից, ապա շատ ողջունելի է: Ուղղակի մեր երկրում օրենքներն այնքան արագ են փոխվում, որ բան չես հասկանում: Կարողա մի երկու տարի հետո հասկանան, որ սա այնքան էլ ձեռնտու չէր, ու որոշեն կազինոները հետ բերել քաղաք»:

Հակոբյանի խոսքով՝ խաղատների տեղափոխությունից զատ, բարձրացվել են նաև այս ոլորտի հարկերը, ինչը ենթադրում է, որ խաղատներում շահումների քանակը միանգամից կկրճատվի:

«Խաղացողը պարբերաբար պետք է նաև շահի, որպեսզի մյուս անգամ էլ գա կազինո: Մարդը եթե մի քանի անգամ չշահի, էլ խաղատուն չի գա: Իսկ հիմա էնքան մեծ հարկեր են դրել, որ այդ հարկը վճարելու համար պետք ա էնպես անել, որ բոլոր խաղացողները պարտվեն, որ կարողանանք դրա տակից դուրս գալ»:

Հակոբյանը օրինակ է բերում հարևան Վրաստանը, որտեղ հարկերն այդքան բարձր չեն, հետևաբար նաև շահումներն են շատ,և իր ընկերներից շատերը գնում են հենց Վրաստան՝ խաղալու: «Ես լիքը մարդ գիտեմ, որ գնում են Վրաստան՝ խաղալու համար: Իրենք պատմում են, որ այնտեղ շահելու հավանականությունը մի քանի անգամ բարձր ա, դրա համար էլ մարդիկ շատ են գնում էնտեղ խաղալու: Իսկ դա, բնականաբար, գալիսա նրանից, որ հարկերն այդքան բարձր չեն, ինչքան մեզ մոտ: Ես կրկնում եմ՝ էս պայմաններով էս բիզնեսը հաջողության չի հասնի Հայաստանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում