Monday, 27 07 2026
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios

Ստեփանակերտը տեղյա՞կ է առանց Արցախի կարգավիճակի հստակեցման տարածք վերադարձնելու՝ Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթից

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է Արցախի տարածքների հանձնման մասին իր հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «հող հանձնելու» մասին իրեն վերագրվող մեղադրանքին, հիշեցնենք, ասել էր, որ այդ մեղադրանքը փորձում են տարածել մարդիկ, որոնք իրենք են բանակցել «հող հանձնելու» շուրջ:

Խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ վախենում է հրապարակել ամբողջ ճշմարտությունը գործընթացի նախկին բովանդակության մասին, որովհետև դրանից հետո Արմեն Աշոտյանը կարող է ունենալ հոգեբանական օգնության կարիք: Փաշինյանը կրկնեց, որ չի եղել Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք այն փաստաթղթում, որ ինքը ստացել է որպես ժառանգություն նախկինից. «Վերջին տարիներին ԼՂ կարգավիճակի հարցը ավելի ու ավելի մի կողմ է մղվել, և ես ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որը ստորագրված, կնքված չէ, բայց որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ասում եմ պաշտոնապես՝ այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին որևէ բան չկա. ես չեմ ասում, որ դուք ընդունել եք և ստորագրել եք այդ տարբերակը»,- ասաց Փաշինյանը։
http://www.tert.am/news_images/868/2602560_1/f59108623d1ba4_59108623d1be2_thumb.thumb.jpg
Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի նշած բովանդակության փաստաթղթի շուրջ բանակցությունների մասին տեղեկություն չունի. «Կարծում եմ՝ պետք է մանրամասնել։ Մի բան է հստակ՝ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր մոտեցումը. նա չէր տեսնում Արցախի ապագան Ադրբեջանի տարածքից դուրս, ինչը մեզ համար անընդունելի էր ու շարունակում է մնալ անընդունելի։ Դա աննորմալ երևակայության արդյունք է։ Այլ հարցերի մասին պետք է ավելի մանրամասն պարզաբանվի փաստերով և այլն… այնուհետև կտեսնենք։ Մի բան պետք է հստակ հասկանանք, որ անորոշության չպետք է մատնենք այս հարցը»։

«Պաշտոնական Ստեփանակերտը միշտ այն կարծիքին է եղել, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն փաթեթային տարբերակով, այսինքն՝ որևէ բաց հարց չմնա։ Իսկ Ադրբեջանը փորձում էր բաց հարցեր թողնել ապագայի վրա, ինչն իհարկե չի հաջողվել ու չի էլ հաջողվի»,- նկատեց նա՝ վերահաստատելով, որ տեղյակ չէ Փաշինյանի հայտարարած բանակցության բովանդակության մասին։

Մեր զրուցակիցը եզրափակեց. «Կարծում եմ՝ հրապարակումներ պետք է լինեն, որ ավելի ճշգրիտ ձևով ծանոթանանք»։

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը, մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Համոզված եմ, որ Աշոտյանն ու իր այն կուսակիցները, որոնք պաշտպանում են Սերժ Սարգսյանին, խիղճ չունեն, որ հոգեբանի կարիք զգան։ Եթե խիղճ ունենային, վաղուց այդպիսի կարիք կզգային։ Ես միշտ նշել եմ, որ Սերժ Սարգսյանը, երկրորդ նախագահը շարունակել են առաջին նախագահի դավաճանական մոտեցումը, այսինքն՝ հողերի հանձնումը, նրանք շարունակել են բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ, որտեղ ասվում է, որ պետք է հանձնվեն բոլոր 7 շրջանները։ Ես անգամ դա եմ դավաճանություն համարում»։

http://www.tert.am/news_images/826/2477047_1/maxresdefault.thumb.jpg

Վահան Բադասյանը շարունակում է՝ դա կործանարար քայլ է ոչ միայն Արցախի, այլև ողջ աշխարհի հայության համար. «Նույնիսկ Պոզների և Սերժ Սարգսյանի զրույցը վերհիշենք։ Պոզները զարմացած հարցնում է՝ հանձնե՞լ էիք ուզում, նա էլ ասում է՝ այո՛։ Նայեք հիմա, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչ դիրք ունեն Արցախի հարցի նկատմամբ։ Եթե մենք ի մի ենք բերում նրանց բռնած դիրքը Արցախի հարցի նկատմամբ, ապա մենք կտեսնենք, որ նրանք փորձել են կատարել Ռուսաստանի, նաև Արևմուտքի պատվերը իրենց իշխանությունը պահելու համար»։

Բադասյանը նշում է. «Նրանք ունեն դիզած միլիարդներ, բավական է նոր կառավարությունը նրանց մեղադրի որևէ հարցում՝ նրանք իսկույն ազդարարում են մեծ վտանգ ու դուրս գալիս արևելք, արևմուտք, հյուսիս։ Նրանք պատրաստ են «տղա բերել» մեզ վրա, թեկուզ պետականության կորստի հաշվին, միայն թե փրկեն իրենց միլիարդները։ Աշոտյանը որևէ արժանիք չունի, ո՞րն է նրա արժանիքը, որ կոմսոմո՞լ է եղել, որպես խամաճիկ կատարել է վերնախավի պատվե՞րը։ Նա Ռոբերտի և Սերժի համակարգի ծնունդ է։ Նրանց բոլորի նպատակը հետևյալն է՝ կուտակած միլիարդները թեկուզև ծախսեն, միայն թե կարողանան հակահեղափոխություն իրականացնել»։

Ըստ Բադասյանի՝ հակահեղափոխության հնարավորություն կա միայն զինված ճանապարհով, բանակի ներգրավմամբ: «Բանակը դեռևս գտնվում է իրենց ազդեցության տակ։ Ես սա հրապարակային հայտարարում եմ, որպեսզի նոր կառավարությունը հետևություններ անի։ Ես որոշակի ինֆորմացիա ունեմ, որ սև ուժերի կազմում են նաև բանակի որոշ գեներալներ, որոնք հիմա բանակի կազմում են, այստեղ նոր կառավարության համար վտանգավոր է բանակի կողմից հեղաշրջում անելը, որովհետև ժողովուրդը երբեք չի ցանկանա վերադառնալ հնին»-ընդգծեց նա։

Մեր զրուցակիցը նշում է. «Քոչարյանի շուրջ այսօր համախմբված են, օրինակ, պետբյուջեի հաշվին շինարարական աշատանքներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարները, բանկիրներ՝ սեփական բանկերի բաժնետերեր ու ղեկավարներ, մաքսային աշխատողներ, որոնք թալանում էին գործարարներին, հարկային այն աշխատողները, որ թալանում էին, ոստիկանության, դատախազության բաժնի այն աշխատողները, որոնք կաշառքներ էին վերցնում ու փողերի լվացմամբ զբաղվում։ Նրանք, այո՛, հակահեղափոխականներ են, բայց որակ չեն կազմում։ Վտանգը պետք է լինի զինված հեղաշրջումը, անվտանգության մարմինները պետք է իմ այս հայտարարությունից հետևություն անեն ու չեզոքացնեն այդ վտանգները»։

Բադասյանը եզրափակում է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայն Մարտի մեկի գործով չպետք է անցնեն. «Մեղադրանքները պետք է ընդլայնվեն, այդ թվում՝ պետք է բարձրացվեն Արցախի հարցում նրանց դավաճանական մոտեցումն ու բանակցությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում