ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի 50-ամյա բնակչուհի Քոլին Լարոուզը, ով հայտնի է «Ջիհադ Ջեյն» կամ «Ֆաթիմա լա Ռոզ» անուններով, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ «Ալ-Քաիդային» օգնելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Սկզբում նախատեսվում էր նրան դատապարտել ցմահ ազատազրկման, սակայն դատարանը հաշվի է առել նրա ակտիվ օգնությունը հետաքննությանը:
2009-ին ձերբակալված «Ջիհադ Ջեյնը» մեղադրվում է մահապարտ ահաբեկիչներ հավաքագրելու մեջ: Նա քարոզում էր արմատական իսլամ, օգնում ահաբեկչությունների կազմակերպմանը Եվրոպայում և Ասիայում: Օրինակ՝ նա ահաբեկիչների համար միջոցներ էր հավաքում, նրանց համար կեղծ անձնագրեր և տոմսեր պատրաստում, հավաքագրում շահիդների:
Նա նաև պատրաստվում էր սպանել հայտնի շվեդ ծաղրանկարիչ Լարս Վիլքսին՝ Մուհամմեդ մարգարեի հայտնի ծաղրանկարի հեղինակին:











































