Thursday, 23 07 2026
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

«Լույսի» հեղափոխությունը կամ ընտրությունների ինտրիգը

Երևանում երեկ տեղի է ունեցել «Լույս» դաշինքի նախընտրական գլխավոր շտաբի պաշտոնական բացումը։

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը գրասենյակի բացումից հետո հանդես է եկել լակոնիկ հարցազրույցով, որն, անկասակած, ծրագրային է և ուղերձներով միտված է ապագային։ Զեյնալյանն ասում է՝ իրենք հաղթելու մեծ շանսեր ունեն։ Այս արտահայտությունը գուցե քաղաքական անհամարժեքության տպավորություն ստեղծի, եթե հաշվի առնենք, որ փորձագիտական բոլոր շրջանակներում հաղթողի, ըստ էության, միակ հավակնորդ է համարվում «Իմ քայլը» դաշինքը։

Սակայն հաղթանակի ընկալումը, տվյալ դեպքում, բազմաշերտ է ու համարժեք պետք է ընկալել Զեյնալյանի ուղերձի ենթատեքստը, հիմնական շեշտադրումները։ Ուշագրավ է, որ «Լույսի» ստեղծումը դաշինքի քաղաքապետի թեկնածուն համարում է ոչ թե «Ելքի» պառակտման, այլ՝ քաղաքական բազմազանության դրսևորում։ Երբ խոսում ենք հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի մասին, անպայման պետք է հաշվի առնենք, որ դա ենթադրում է ոչ միայն ու գուցե ոչ այնքան հեղափոխական հարթակի մեխանիկական հաղթանակ, այլ նաև՝ մի շարք կարևոր բաղադրիչների առկայություն, որոնց պարագայում միայն կարող ենք խոսել հեղափոխության բովանդակային հաղթանակի կամ որակապես նոր Հայաստանի ստեղծման մասին։

Առաջին կարևոր բաղադրիչը՝ օրինական ընտրությունների մոդելի ներդրումն է, որը քաղաքացուն կդարձնի քաղաքական, ընտրական գործընթացների հիմնական սուբյեկտ։ Այս հարցում, կարծես թե, կարող ենք ապավինել կառավարության կամքին, վճռականությանը։ Չկա որևէ գործնական կամ տեսական պատճառ, որպեսզի ընտրական գործընթացի մյուս մասնակիցները կասկածանքով վերաբերվեն՝ օրինական ընտրություններ անցկացնելու Փաշինյանի կառավարության ձգտմանը։ Վերջին թերևս 20-23 տարիների ընթացքում առաջին անգամ կառավարությունը օրինական ընտրությունների անցկացման հիմնական շահառուն է։

Քաղաքական բազմազանության ինստիտուցիոնալիզացիան հեղափոխության հաղթանակի մյուս դրսևորումն է։ Հենց այս հարթության վրա է, որ հատկապես արժևորվում է «Լույս» դաշինքի առաքելությունը։ «Իմ քայլը» դաշինքի մարտավարությունը, որի արտահայտությունը դարձավ նաև Հայկ Մարությանի, մեղմ ասած, ոչ այնքան հաջողված ելույթը, կառուցված է քաղաքային իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու ձգտման վրա։ Հենց այս նպատակով ՔՊ-ն գնաց տեխնիկական դաշինքի ստեղծմանը՝ ընտրություններում հեղափոխության հետ ուղղակի նույնացնող «Իմ քայլը» բրենդով հանդես գալու համար, բացի այդ՝ ֆավորիտ դաշինքը շեշտը դնում է հիմնականում Նիկոլ Փաշինյանի հեղինակության, խարիզմայի վրա, ինչի դրսևորումն է երեկ տարածված հայտարարությունը, որով երևանցիները սեպտեմբերի 16-ին հրավիրվում են հանրահավաքի՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այս համատեքստում ակնհայտ է, որ «Իմ քայլը» մայրաքաղաքում ձգտում է, ըստ էության, միանձնյա իշխանության ձևավորևմանը։ Դեմոկրատական հակաշռի բացակայությունը միշտ կարող է բերել իշխանության դիսկրիմինացիային՝ անկախ այն հանգամանքից, թե իշխանության որ մակարդակի կամ օղակի մասին ենք խոսում։ Ահա՝ այս բացն է, որ փորձում է լրացնել «Լույս» դաշինքը՝ Արտակ Զեյնալյանի դեմքով։ Երևանի ավագանիում և առհասարակ՝ քաղաքական կյանքում, դեմոկրատական հակակշռի, այլընտրանքի ինստիտուտի ներդրումը «Լույսի» հիմնական առաքելությունն է, նրա նպաստը՝  հեղափոխության արդյունքերի կապիտալիզացիայի գործընթացում։ «Լույսի» Երևանի ավագանիում ձգտում է առնվազն այնպիսի ներկայության, որը քաղաքական բազամազանություն կտա քաղաքային նոր իշխանությանը կամ նրա կստեղծի դեմոկրատական այլընտրանք, հակակշիռ քաղաքային իշխանությանը։

Մյուս կողմից՝ «Լույսի» ռամավարությունը շատ ավելի հեռանկարային է ու չի սահմանափակվում միայն քաղաքային ընտրություններով։ Սա, ըստ էության, փորձ է Հայաստանի քաղաքական կյանքում ձևավորել նոր առանցք արևմտյան արժեքների հիմքով։ Եթե Երևանի ավագանու ընտրություններում այդ իդեան արժանանա ընտրողների պատկառելի աջակցությանը(խոսքն անպայման ընտրություններում հաղթելու ու քաղաքապետ ունենալու մասին չէ), ապա կարող ենք արձանագրել, որ «Լույսն» ընտրական այս գործւնթացում կարողացել է  հասնել արժեքային հեղափոխության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում