Thursday, 23 07 2026
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

«Ելք»-ն առաջարկում է ներգրավել Երևանում աղբահանություն և սանմաքրում իրականացնող ևս մեկ օպերատոր

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները ամփոփում են օգոստոսի 2-ին մայրաքաղաքում աղբահանության խնդիրներով զբաղվող «Սանիտեկ» ընկերություն ներկայացրած դիմում-պահանջի արդյունքները և ներկայացնում իրենց առաջարկներն առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Օգոստոսի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ մոտ 20 օր առաջ ինքը,  տեսնելով մայրաքաղաքում տիրող վիճակը, որոշել է այցելել «Սանիտեկ» ընկերություն և անձամբ խոսել ընկերության տնօրենի հետ՝ պարզելու համար, թե ինչումն է խնդիրը և ինչու է քաղաքն աղբի մեջ կորած: «Այն ժամանակ ընկերության ղեկավարությունն ինձ խոստացավ, որ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում քաղաքը կբերվի իդեալական վիճակի, քանի որ պատվիրել են 8 նոր աղբատար մեքենա, սակայն արդեն 20 օր է անցել, իսկ խնդրին ամբողջական լուծում չի տրվել: Մենք 7 օր առաջ դիմում-նամակ ենք ուղարկել «Սանիտեկ»-ին, որի պատասխանը հրապարակել է մեր գործընկեր Անի Սամսոնյանը և ամբողջական վերլուծել է: Այս պահին քաղաքում որոշակի տեղեր մաքրվել են, սակայն դա շատ չնչին մաս է կազմում, ընդհանուր առմամբ քաղաքն աղբի մեջ կորած է, խնդրին ամբողջական լուծում չի տրվել»,- ասաց նա:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ  Խաժակյանն ընդգծեց, որ այս անգամ ևս փորձել են խնդիրը դիտարկել ոչ թե այն տեսանկյունից, որ կազմակերպության հետ հարցերը պարզեն հանրային ճնշում գործադրելու եղանակով, այլ հասկանալ, թե խնդիրը ինչից է գալիս և ինչպես կարելի է կառուցվածքը փոխել, որպեսզի քաղաքում աղբահանություն և սանմաքրում իրականացնող որևէ մասնավոր կազմակերպություն նման խնդրի առաջ չկանգնի: «Լուծումը թաքնված է եղել դեռևս 4 տարի առաջ կատարված գործարքում «Սանիտեկ»-ի հետ, որի արդյունքը մենք տեսնում ենք այսօր: Այն ժամանակ, երբ քաղաքում պետք է փոխվեին աղբահանության և սանմաքրման մեքենաները, այսինքն՝ համայնքից հանձնվեին մասնավոր կազմակերպության, նախատեսված է եղել Երևանը բաժանել երկու մասի, այդ երկու մասերի համար հայտարարել մրցույթ և հանձնել երկու շահագործող օպերատորի, որոնցից մեկը եղել է «Սանիտեկ»-ը, մյուս կազմակերպությունը հրաժարվել է դա կատարել: Եվ պետք է հայտարարվեր նոր մրցույթ, որպեսզի քաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքները իրականացներ երկու կազմակերպություն: Նրանք կմրցեին միմյանց հետ, և մենք կհասկանայինք, որ մի կեսում խնդիրները շատ են, իսկ մյուսում դրանք չկան, ապա այդ խնդիրները կապված են վատ կառավարման հետ: Իսկ այդ երկուսի մրցակցությունը կբերեր նրան, որ մենք կհասկանայինք, թե որ մեկն է ոչ պատշաճ կատարում իր պայմանագրային պարտավորությունները»,- մանրամասնեց Խաժակյանը:

Ներկայացնելով իրենց առաջարկը՝ Խաժակյանն ասաց, որ կա երկու կնքված պայմանագիր: «Տարիներ առաջ կնքվել է մի պայմանագիր միջազգային «Սանիտեկ» կազմակերպության հետ,  որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ օպերատորի համար մրցույթ այդպես էլ չի հայտարարվել, սակայն որպեսզի լինեին երկու տարբեր իրավաբանական անձեր, գրանցել են «Սանիտեկ Ինթերնեյշնլ», որը հանդիսանում է այլ իրավաբանական անձ, սակայն այդ պայմանագրերի տակ ստորագրած անձը նույնն է, և նա է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը: Մենք առաջարկում ենք խզել պայմանագրերից մեկը, հայտարարել միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատոր, որը մայրաքաղաքի մյուս կեսում կիրականացնի աղբահանության և սանմաքրման աշխատանքներ: Դա հնարավորություն կապահովի «Սանիտեկ»-ից վերցնել մենաշնորհը և ապահովել մրցակցային դաշտ: Այդ պարագայում հնարավորություն կլինի, որպեսզի «Սանիտեկ»-ը իր ուժերը կենտրոնացնի քաղաքի մի կեսում, իսկ նոր օպերատորը կկատարի նոր ներդրումներ»,- ասաց նա:

Խաժակյանը հավելեց, որ  այս առաջարկը պատրաստվում են ներառել իրենց նախընտրական ծրագրում, քանի որ գործող քաղաքային իշխանությունը, որն ամիսներ անց չի լինելու, դժվար թե կարողանա այն կյանքի կոչել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում