Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

«Ռոսնեֆտ»-ն է շուկայի թելադրողը. ի՞նչ «ներդրում» ունի վրացական երկաթգիծը հայաստանյան շուկայի մենաշնորհման գործում

Հուլիսի 30-ին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա իրավիճակին՝ հայտարարել էր, որ այս ոլորտում գործում են 3-4 խոշոր ընկերություններ, և ներկա դրությամբ որևէ արգելք չկա, ու ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում:

Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։ «Նախկինում էլ, երբ պարբերաբար խոսում էինք հայկական շուկայում բենզինի կամ դիզվառելիքի բարձր գներից, ՏՄՊՊՀ-ն տարբեր պատճառաբանություններ էր ներկայացնում, բայց երբեք իրականությունը չէր ասում, իսկ իրականությունն այն է, որ ՀՀ-ում բենզինի շուկայում կա ընդամենը մեկ ներկրող՝ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը, և հենց նա է ամեն ինչ թելադրում: Տարիներ առաջ «Ռոսնեֆտ»-ը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ստացել է նավթամթերք ներկրելու արտոնություն, և միայն նա է վառելիքը բերում մինչև սահման, իսկ սահմանից ներս արդեն ներկրում են 2 կամ 3 կազմակերպություն, այնպես որ՝ թող Արտակ Շաբոյանը հեքիաթներ չպատմի։ Եթե բացի «Ռոսնեֆտ»-ից որևէ այլ կազմակերպություն փորձեր վառելիք ներկրել Հայաստան, ապա դա անհնար էր, նրանք չէին կարող, որովհետև նախ՝ Հայաստանի կառավարությունը թույլ չէր տալիս, երկրորդ՝ խնդիրներ էին ծագում նաև Վրաստանի հետ սահմանին»,- պարզաբանեց Վահագն Խաչատրյանը։

Վերջինս այս համատեքստում խիստ ուշագրավ տեղեկություն ներկայացրեց ներմուծման արգելքի հետ կապված. «Պարզվում է, որ մեզ մոտ վառելիքի շուկայում մենաշնորհային դիրքն ապահովելու գործում մեծ «ներդրում» ունի նաև վրացական երկաթգիծը: Բանն այն է, որ երբ ինչ-որ մի ուրիշ կազմակերպություն փորձում է բենզին և դիզվառելիք ներկրել, ապա նրանք խոչընդոտում են։ Ես դեպքեր գիտեմ, երբ հարցրել են՝ դուք Հայաստանի կառավարության կողմից թույլտվություն ունե՞ք ներկրելու համար, ներկրողները պատասխանել են՝ ոչ, չունենք, այդ ժամանակ վրացական կողմն ասել է՝ այդ դեպքում մենք չենք կարող ձեզ թույլ տալ ներկրել, այդպիսի պատասխանատվություն մեզ վրա չենք վերցնի, բայց երբ ներկրողը ասել է, թե դուք ի՞նչ կապ ունեք դրա հետ, նրանք պատասխանել են, որ իրենց գործընկերները, ովքեր զբաղվում են նավթամթերքի ներկրումներով, իրենց խստորեն զգուշացրել են: Այսինքն՝ այնպես է ստացվել, որ ներկրողը, եթե նույնիսկ վառելիքը բերում հասցնում է մինչև սահման՝ Բագրատաշեն կամ Սադախլո, ապա այնտեղ արդեն նրան տարբեր անհիմն պատճառաբանություններով հետ են ուղարկել, և այս ամբողջ իրավիճակի մեջ ներգրավված է նաև վրացական երկաթուղին։ Ուստի կարծում եմ՝ այս ոլորտում մրցակցային պայմանների մասին խոսելն անհեթեթություն է»։

Նկատենք նաև, որ այդ քննարկման ժամանակ Արտակ Շաբոյանը նաև հայտարարել էր, որ այս ոլորտում շուկա մուտք գործող ընկերությունների համար հիմնական խնդիրը կապված է ենթակառուցվածքների հետ՝ բենզինն ու դիզվառելիքն իրացնելու առումով: Բացի դրանից, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում առկա է նաև թերլցումների խնդիր, ինչպես նաև խնդիրներ կան դիզվառելիքի ստանդարտների հետ կապված:

Անդրադառնալով նաև Շաբոյանի այս հայտարարությանը՝ Վահագն Խաչատրյանը ընդգծեց. «Արտակ Շաբոյանի հանձնաժողովը վերոնշյալի մասին իմանալով, թե չիմանալով՝ մեզ թյուրիմացության մեջ է գցում և օդից բռնած հիմնավորումներ է ներկայացնում. ամեն ինչ արվել է, որպեսզի վառելիքի շուկան մեզ մոտ լինի մենաշնորհային, և ՏՄՊՊՀ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։

Եթե մենք ուզում ենք այս շուկան իսկապես մրցակցային դարձնել, ապա պետք է բոլոր հանգամանքները հաշվի առնվեն, այսինքն՝ «Ռոսնեֆտ»-ը չպիտի մենաշնորհ ունենա այստեղ, որևէ ներկրող չպիտի առավելություններ ստանա պետական մարմինների կողմից՝ մաքսազերծման կամ ապրանքի վաճառքի թույլտվություն ստանալու ժամանակ, ցանկացողների կողմից պիտի ներկրվի ստանդարտներին համապատասխանող վառելիք և այլն»։

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ Հայաստանի շուկան ունի բոլոր հնարավորությունները մրցակցային պայմաններ ապահովելու և բոլոր տեսակի ապրանքները բնակչությանը մատչելի գնով մատակարարելու համար։

«Եթե կա այդ ցանկությունը, ապա իրականացման ճանապարհները ևս առկա են»,- ընդգծեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում