Փորձագետները կազմել են նուդիստների ամենահայտնի լողափերի վարկանիշային աղյուսակը՝ վերլուծելով TripAdvisor ճանապարհորդական կայքի զբոսաշրջիկների արձագանքը՝ գրում է The Sun-ը:

Առաջին տեղում Թուրքիայի Ռիվերայում գտնվող Փաթարա լողափն է: Երկրորդ տեղում Հունաստանի Սկիատոս կղզում գտնվող Little Banana լողափն է: Երրորդ տեղում Գերմանիայի ամենահին նուդիստական լողափերից մեկն է՝ Buhne 16-ը:

Ցանկում ընդգրկվել են նաև խորվաթական Valalta-ը, Es Tren լողափը Մայորկայում, Plage de Tahiti-ն Ֆրանսիայում, Paradise-ը Հունաստանի Միկոնոս կղզում:








































