Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Վարչապետի հանձնարարականն անտեսվում է. մաքսայինում վերադարձել են հսկիչ գներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո առաջին հանձնարարականը, ըստ էության, վերաբերում էր ապրանքների մաքսազերծմանը։ Վարչապետը հայտարարեց, որ ՊԵԿ նախագահին հանձնարարել է ապահովել, որ որևէ խոչընդոտ չլինի որևէ ապրանք ներկրելու հարցում, ապրանքները մաքսազերծվեն հնարավորինս արագ, առանց մաքսային հսկիչ գների։

Վարչապետի հանձնարարականից կարճ ժամանակ անց, սակայն, հնչում են դժգոհություններ, որ մաքսատներում հրաժարվում են ապրանքը մաքսազերծել փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ ինվոյսով և հսկիչ գին են պահանջում։ Նման մի դժգոհությունով մի քաղաքացի էլ երեկ դիմել էր մեր խմբագրություն՝ պնդելով, որ իրենից հսկիչ գին են պահանջել։

Սա, ըստ էության, վարչապետի հանձնարարականը չկատարելու արդյունքն է, որ ՊԵԿ մի շարք պատասխանատու պաշտոններում նշանակվում են նախկին կոռուպցիոներներ, որոնք ոչ մի կերպ չեն պատկերացնում, չեն կարողանում աշխատել նոր իրողությունների պարագայում։ Նրանք էլ, չկարողանալով ապահովել մուտքեր, ստիպված անցել են հսկիչ գներին։

ՊԵԿ-ում այն աստիճան անվերահսկելի վիճակ է, և Դավիթ Անանյանը այն աստիճան չի տիրապետում վիճակին, որ որոշ նախկին կոռումպացված դեմքեր արդեն իրենց համար պաշտոն են ստեղծում։

Մասնավորապես արդեն լուրեր են շրջանառվում, որ մտադրություն կա վերաբացել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը, որը պետք է ղեկավարի մեկ այլ հայտնի կոռուպցիոներ Սամվել Իսախանյանը, իսկ տեղակալը լինելու է Վարազդատ Արշակյանը, որը նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի քրոջ որդին է։

Նշենք, որ ի սկզբանե Դավիթ Անանյանը մտադրություն ուներ Սամվել Իսախանյանին, որը պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի սանիկն է, նշանակել ՊԵԿ առաջին տեղակալ, որը պետք է կոորդինացներ մաքսայինը, սակայն, հավանաբար, մեր հրապարակումները, մամուլի արձագանքը կանխեցին այդ նշանակումը։ Բայց հիմա նույն Իսախանյանը, որը նախկինում ՊԵԿ-ում աշխատել է ընդամենը 6 ամիս՝ նախաբացթողումային հսկողության պետ է եղել հենց Հովիկ Հովսեփյանի աշխատած ժամանակ, հետո եղել է ներքին անվտանգության պետ, կրկին ցանկանում է վերադառնալ համակարգ՝ վերաբացելով այս տարվա մարտ ամսին փակված նախաբացթողումային հսկողության վարչությունը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը փակել էր որպես խիստ ռիսկային, կոռումպացված վարչության։ ՆՀՎ-ի ամբողջ գործառույթը, Գագիկ Խաչատրյանից սկսած, կոպիտ ձևակերպած, եղել է ապօրինի եկամուտների հոսքը վերին օղակներին հասցնելը։ Այդ ժամանակ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության առաջին պետը եղել է Հայկ Ստեփանյանը, որին հաջորդել է Վահրամ Գուրողլյանը, որը Հայաստանում ապօրինի ճանապարհով ամենաշատ հարստացած պաշտոնյաներից մեկն է։ Նա բիզնեսներ և ունեցվածք ունի Ավստրիայում, Չեխիայում և այլ երկրներում։ Հայաստանում, Հյուսիսային պողոտայում տարածքներ ունի, որոնք վարձակալությամբ է տրամադրել։ Նույն Հյուսիսային պողոտայում մի քանի բնակարան ունի։ Գուրողլյանին ժամանակին հովանավորում էր Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանը։ Հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով, խաբելու, «չմուծվելու» պատճառով Գուրողլյանը հեռացավ ՆՀՎ պետի պաշտոնից, որին փոխարինեց Սամվել Իսախանյանը, որը նույն սխեմաներով՝ հսկիչ գներով, բիզնեսմենների հետ ստվերային պայմանավորվածությունների գալով աշխատել է, ինչը նպաստել է նաև Իսախանյանի հարստացմանը։ Դրա համար էլ հիմա նույն Իսախանյանը ջանք ու եռանդ չի խնայում բացել ՆՀՎ-ն, որի անհրաժեշտությունը բացարձակ չկա։ Այդ վարչությունը չի եղել մինչև 2008 թվականը։ Ստեղծվել է դրանից հետո և փակվել նախկին իշխանությունների կողմից՝ կոռումպացված լինելու պատճառով։ Մնում է հուսալ, որ վարչապետը թույլ չի տա նախկին կոռուպցիոներներին ՊԵԿ-ում հին բարքերը վերադարձնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում