Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

ՀՔԾ-ի «ծուղակը» և Ռոբերտ Քոչարյանի բարդ երկընտրանքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար ՀՔԾ–ն կսպասի մինչեւ հուլիսի 25-ը. այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում չի լինի մինչեւ հուլիսի 25-ը, բայց պատրաստ է տեսակապով հարցաքննվել։ «Վկային հարցաքննելու, նրան հարցաքննության կանչելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով։ Տեսակապով, տեսազանգով կամ որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում»,–նշել է նա։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀՔԾ-ն համարվում է Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքներին, սակայն դա ամենևին էլ այդպես չէ, եթե հաշվի առնենք ՀՔԾ պետի խոսքի շեշտադրումները:

Նախ, ՀՔԾ-ն խստիվ հետևում է իրավական ընթացակարգերին և մտադիր չէ հարկադրանքի կոշտ մեթոդներ կիրառել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը երկրից հեռացել է մինչև ծանուցագիր ստանալը, հիմա էլ` հավուր պատշաճի պատասխանել է, թե երբ կարող է վերադառնալ ու ներկայանալ ՀՔԾ:

Սակայն բովանդակային առումով ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, զրկում է մանևրելու հնարավորությունից` առնվազն հուլիսի 25-ից հետո: Այսինքն, եթե երկրորդ նախագահն ինչ-որ պատճառներ մոգոնի հուլիսի 25-ից հետո ՀՔԾ չներկայանալու համար, քննություն իրականացնող մարմինն անկաշկանդ գործելու հնարավորություն է ստանում, այդ թվում` կայացնել Քոչարյանին բերման ենթարկելու որոշում կամ նույնիսկ նրա նկատմամբ հետսխուզում հայտարարել:

Բովանդակային իմաստով` ՀՔԾ-ն, ըստ էության, մերժել է «այլընտրանքային» հարցաքննության Քոչարյանի առաջարկը. տեսակապով կամ էլեկտրոնային փոստով Ռոբերտ Քոչարյանին չեն կարող հարցեր ուղղվել: Ակնհայտ է, որ Քոչարյանի թիմն առաջարկել էր «այլընտրանքային» հարցաքննության մեխանիզմը, որպեսզի կարողանա պահպանել մանևրելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում` հիմքեր ստեղծել երկիր չվերադառնալու համար:

ՀՔԾ-ում, ըստ ամենայնի, «կարդացել» են Քոչարյանի թաքնված մտադրությունները և ևս մեկ անգամ հրապարակավ արձանագրել են, որ հուլիսի 25-ից հետո նրան սպասելու են հարցաքննության:

Ստեղծված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի մանևրի հնարավորությունն էապես սահմանափակվում է: ՀՔԾ ներկայանալու պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ հենց առաջին հարցաքննությունից հետո փոխվելու է Ռոբերտ Քոչարյանը կարգավիճակը. նա վկայից դառնալու է մեղադրյալ, ինչի ուղիղ ճանապարհ է տևական ազատազրկման համար: Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցն ավելի համոզիչ դարձրեց, որ հենց երկրորդ նախագահն է 2008-ի մարտի 1-ին տվել անզեն ժողովրդի վրա կրակելու հրաման:

Իհարկե, ավելի շատ հակված ենք կարծել, որ Ռոբերտ Քոչարյանը նոր պատճառներ է մոգոնելու` Հայաստան չվերադառնալու համար, որովհետև քիչ հավանական է, որ նույնիսկ Վլադիմիր Պուտինը կարողանա բարեխոսել Քոչարյանի համար: Առավելագույնն, ինչ Պուտինը կարող է անել Ռոբերտ Քոչարյանի համար, նրան երկրորդ «Յանուկովիչ» դարձնելն է, այսինքն` ապաստարան տալը և Հայաստանի իշխանության դեմ պարբերաբար օգտագործելը: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կգնա այդ նվաստացուցիչ քայլին` ըստ էության, փակելով իր հայաստանյան գործունեության և ազդեցության բոլոր պատուհանները, թե՞ նա կգերադասի վերադառնալ Հայաստան և թեկուզ ձերբակալության հեռանկարով Մարտի 1-ի գործը կսարձնի յուրօրինակ գործոն, որի միջոցով նա կարող է որոշակի շանտաժի ու վերահսկողության ռեժիմում պահել քրեաօլիգարխիկ փլուզված համակարգի որոշակի սեգմենտների: Դժվար է ասել, թե այս երկու ժանապարհներից որը կընտրի Ռոբերտ Քոչարյանը, սակայն նրա երեկվա հարցազրույցն ակնհայտ դարձրեց, որ երկրորդ նախագահի մոտ առկա են խուճապի չքողարկվող տրամադրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում