Monday, 27 07 2026
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի

Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության. գեներալ Միքայել Հարությունյանը` հետախուզման մեջ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Մարտի 1-ի գործով քննչական խումբը մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ սահմանադրական կարգը տապալելու, ապօրինի ռազմական դրություն հաստատելու, բանակը ներքին գործընթացների մեջ ներգրավելու համար:

Ուշագրավ է, որ գեներալ Միքայել Հարությունյանն առայժմ չի հայտնաբերվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ակնհայտ է, որ այս լուրը շրջադարձային է Մարտի 1-ի գործում: Տասնամյա տեղապտույտից հետո գործը վերջապես ընթանում է բացահայտման ճանապարհով` լույս սփռելով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրերի հրեշավոր իրադարձությունների վրա:

Կասկածից վեր է, որ Միքայել Հարությունյանը միանձնյա չէր կարող ապօրինի որոշումներ կայացնել, առավել ևս` բանակն օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ: Դրա համար, բացի այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, նա չուներ անձնական և քաղաքական մոտիվացիաներ:

Անկասկած, Հարությունյանը կատարել է Ռոբերտ Քոչարյանի հրամանները և այդ մասին առաջիկայում հանգամանալից կպատմի նախաքննության մարմնին: Համենայնդեպս, գեներալը բավականին խելացի և փորձառու մարդ է` ուրիշի հրեշավոր հանցանքն իր վրա չվերցնելու համար:

Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով արդեն հարցաքննվել է պաշտպանության մեկ այլ նախկին նախարար` Սեյրան Օհանյանը, որը արյունոտ իրադարձությունների ժամանակ եղել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության՝ Հատուկ քննչական ծառայություն: Տեղեկությունն իրավապահ այս կառույցը չի հերքում` չնայած Քոչարյանի գրասենյակի հավաստիացումներին, որ ծանուցագիր առայժմ չեն ստացել:

Մարտի 1-ի գործում այսօրվա բեկումնային շրջադարձից հետո Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ձերբակալությունից հինգ րոպե պակաս ռեժիմում. ակնհայտ է, որ այդ օրերին բոլոր ուժային կառույցները, այդ թվում` բանակն ու Ներքին զորքերը կատարել են Ռոբերտ Քոչարյանի հրամանները` դառնալով արյունոտ ոճիրի մասնակիցներ: Եթե նախկինում Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը կամ Գրիգոր Գրիգորյանը չեն խոսել` վախենալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հաշվեհարդարից, ապա հիմա նրանք անկաշկանդ տալու են Ռոբերտ Քոչարյանի անունը` բացահայտելով հանցագործության ողջ պատկերը:

Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը և դրա դատական գործընթացը դառնալու են ղարաբաղյան կլանի քսանամյա արյունոտ իշխանության իրավա-քաղաքական գնահատականը, դատավճիռը:

Խնդիրն ուշագրավ է այլ համատեքստում ևս: Ռոբերտ Քոչարյանը «Առաջին լրատվական»-ին դատի էր տվել հենց Մարտի 1-ին վերաբերող մի հրապարակման համար, որտեղ խոսվում էր այսօր տեղի ունեցած զարգացումների անխուսափելիության մասին: Հետաքրքիր է` այսօրվա իրադարձությունների ֆոնին իր հայցն ինչպես է մոտիվացնելու երկրորդ նախագահը, թեև խիստ կասկածում ենք, որ նա հնարավորություն կունենա դատարանում խոսել մեզ առնչվող հայցի մասին։ Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին հետհեղափոխական Հայաստանում տեղի կունենա ամենաաղմկոտ ձերբակալությունը, որովհետև բոլոր փաստերը օբյեկտիվորեն խոսում են Ռոբերտ Քոչարյանի կատարած աննախադեպ ոճիրի մասին: Ամբողջ խնդիրն այն է, թե քանի հոգու իր հետ ճաղերի հետև կտանի Ռոբերտ Քոչարյանը` ամբողջացնելով հանցագործ պաշտոնյաների շրջանակը: Քրեաօլիգարխիայի համար ավարտվող օրը թերևս ամենադաժանն էր իշխանափոխությունից հետո: Հաշված ժամերի ընթացքում տարբեր քրեական գործերով վնասազերծվեցին հակահեղափոխության ռևանշի մի քանի կենտրոններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում