ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հելսինկիում հանդիպման ժամանակ Սիրիայի հարցով կարող է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ տան առաջնորդը ցանկանում է «հնարավորինս շուտ» ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից և առաջարկությունները, որոնցով նա կդիմի Պուտինին, պետք է նպաստեն դրան։
Աղբյուրները պնդում են, որ Թրամփի առաջարկությունները կվերաբերվեն Հորդանանի հետ սահմանի շրջանում Սիրիայի իշխանությունների վերահսկողությունը վերադարձնելուն։ Դրա փոխարեն ՌԴ-ն պետք է երաշխքիներ տա, որ պաշտոնական Դամասկոսը չի հետապնդի այնտեղ գտնվող ապստամբներին։
Բացի այդ, Թրամփի համար կարևոր է նաև Սիրիայից Իրանի հեռացումը և դրա համար երկրի հարավ-արմուտքում ՌԴ-ի օգնությամբ դեէսկալացիյաի գոտի ստեղծելը։









































