Monday, 27 07 2026
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել

Ահմեդն եկավ ո՞ւմ բակը

Այսօր Երևանում մեկնարկում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների հավաքը, որի ինտրիգը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցն է Երևան: Ինտրիգը ինչ-որ չափով «սպանեց» Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, որը երեկ երեկոյան հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հանդիպում Դավութօղլուի հետ չի լինելու: Սակայն, այնուամենայնիվ, շարունակում է օրակարգում մնալ Թուրքիայի արտգործնախարարի Երևանում գտնվելու ընթացքում նրա դիվանագիտական, այսպես ասած, կուլիսային օրակարգի հարցը:

Այն, որ Դավութօղլուն հենց այնպես, ուղղակի նիստի մասնակցելու համար Երևան չէր գա` երևի թե կասկածից վեր է: Դավութօղլուի երևանյան այցը առնվազն նպատակ ունի ներկայացնել Թուրքիան որպես բարեկիրթ հարևան, որը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու: Եվ կասկած չկա նաև, որ այս գործընթացում Թուրքիայի համար հաշվարկված քայլերը մեկը կամ երկուսը չեն, և Երևան այցը անկասկած մեկանգամյա օգտագործման քայլ չէ, այսինքն` դրանից հետո Թուրքիան անկասկած ունի պլանավորած շարունակություն:

Ինչ պլաններ ունի Երևանը, դժվար է ասել: Կամ ավելի շուտ` Երևանի դեպքում ակնհայտ է, որ պլաններ չկան: «Ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո Երևանը հայ-թուրքական հարաբերության հարցում չի դրսևորել պլան «Բ»-ի առկայություն, թեև Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ եթե հարաբերությունների կարգավորումը չստացվի, ապա Երևանը գիտե նաև իր անելիքները այդ դեպքի համար: Երևանը, սակայն, պարզունակ պահանջատիրությունից բացի, որևէ այլ բանով աչքի չի ընկել առ այսօր:

Այսօր առավել քան երբևէ հրատապ է ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականության հարցը: Բանն այն է, որ Երևանը պարտավորություն է ստանձնել Մաքսային միության առաջ` չանել քայլեր, որոնք կհակասեն այդ միության երկրների շահերին: Իսկ ինչպես հայտնի է, Մաքսային միության երկրները միասին կամ ամեն մեկը առանձին, բայց ինչ-որ խաղեր են խաղում Թուրքիայի հետ, Թուրքիայի անդամակցության հետ: Եվ այս իրավիճակում, բնականաբար, շատ մեծ կասկած կա, որ Ռուսաստանը այսօր առավել քան երբևէ թույլ կտա Հայաստանի իշխանություններին Թուրքիայի հետ, այսպես ասած, ինքնուրույն քաղաքականություն վարել և անել բաներ, որոնք կարող են հակասել Մաքսային միության շահերին:

Այսինքն` հայ-թուրքական հարաբերությունների որևէ սցենարի պարագայում Հայաստանի քաղաքականությունն ուղղակի կամ անուղղակի ավելի շատ որոշվելու է Մոսկվայում, Մինսկում կամ Աստանայում, քան Երևանում: Երևանն այս առումով ընդհանրապես վերածվում է տեխնիկական մի քաղաքի, ինչը լավագույնս ընդգծեց Պուտինը իր Հայաստան կատարած այցի աշխարհագրությամբ և արարողակարգային ծրագրի հաջորդականությամբ:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում