Thursday, 23 07 2026
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը

Բարգավաճը որոշել է բախտը կրկին Եվրոպայում փորձել

Դեռևս 2011թ․ ՀՀԿ, «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցելու հայտ էին ներկայացրել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ԲՀԿ-ից բացի, մնացած երեք կուսակցությունների հայտերը բավարարվել էին՝ ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և ընդդիմադիր «Ժառանգությունը» դարձել էին Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ և ներկայումս էլ անդամակցում են դրան:

Ըստ մամուլի հրապարակումների, ԲՀԿ-ի հայտն այդ եվրոպական կուսակցությունը չէր էլ քննարկել, թեև մերժման բազում վարկածներ ևս ներկայացվում էին մամուլում՝ կուսակցությունը չունի գաղափարական ուղղվածություն, ղեկավարվում է ոչ քաղաքական գործչի կողմից, կուսակցության ղեկավարը բարեգործության քողի տակ հարկեր չի վճարում և այլն, և այլն: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, «Բարգավաճ Հայաստանը» հաստատակամ է եվրոպական որևէ կուսակցության հետ համագործակցության հարցում: Կուսակցությունը ներկայումս բանակցություններ է վարում Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության (EPR)՝ եվրոպական խորհրդարանում իր մեծությամբ հինգերորդ կուսակցության ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի վերջին ԲՀԿ գրասենյակում կուսակցության քաղխորհրդի մի քանի անդամներ՝ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զորհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և այլոք, հանդիպել էին Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրենց եվրոպացի գործընկերների հետ քննարկում են նաև անդամակցությանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացրել էր ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի (AECR) հրավերով ինքն այսօր մեկնում է Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարան, քննարկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ալյանսի միջև համագործակցության խնդիրները:

Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցությունը Եվրոպական խորհրդարանում իր մեծությամբ հինգերորդ խմբակցությունն է, ունի 56 պատգամավոր, այնինչ ԵԺԿ-ն իր մեծությամբ առաջինն է, ունի 273 պատգամավոր: Չի բացառվում, որ ԵՊՌ-ն մայիսին փորձի մեծացնել իր ներկայությունը Եվրոպական խորհրդարանում կայանալիք ընտրությունների արդյունքում: Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցությունը պատկանում է Եվրոպայի աջակենտրոն քաղաքական ընտանիքին, ինչպես և Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս երկու կուսակցությունների միջև մրցակցությունը ժամանակի ընթացքում էլ ավելի ակնհայտ է դառնում, քանի որ նրանք, ըստ էության, նույն արժեքներն են դավանում: Ալյանսի անդամ են կուսակցություններ Բելգիայից, Չեխիայից, Ֆարերյան կղզիներից, Վրաստանից, Հունգարիայից, Իսլանդիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից ու Կանադայից: Ալյանսը միտված է ընդլայնվելու, քննարկելու նոր հայտեր եվրոպական կուսակցությունների կողմից, սակայն ունի նաև եղբայրական հարաբերություններ աջակենտրոն կուսակցությունների հետ, և ինչպես տեղեկանում ենք՝ այն սատարել է Բելառուսի և Սերբիայի ժողովրդավարական ընդդիմությանը: Թե ինչպես կշարունակվեն ԲՀԿ-ԵՊՌ բանակցությունները, դեռ հայտնի չէ, քանի որ ամեն դեպքում ԵՊՌ-ն չունի այս տարածաշրջանում ԲՀԿ-ի նման կուսակցությունների հետ աշխատելու փորձ:

«Առաջին լրատվական»-ը Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի քարտուղարության ծրագրերի տնօրեն Ռիչարդ Միլսոմից հետաքրքրվեց՝ արդյոք իրենց հայտնի՞ է, թե ինչու է տարիներ առաջ ԵԺԿ-ն մերժել ոչ կենտրոնամետ ԲՀԿ-ին, և արդյո՞ք Ալյանսը ծանոթ է ԲՀԿ-ի գաղափարախոսությանն ու գործունեությանը: Ռիչարդ Միլսոմը նախ հաստատեց, որ Ստրասբուրգում այս շաբաթ ԵԽ լիագումար նիստի ընթացքում Ալյանսի ներկայացուցիչները հանդիպելու են Վարդան Օսկանյանի հետ, ապա տեղեկացրեց, որ ԵՊՌ Ալյանսն իր կազմում ունի 16 կուսակցություն և ամենարագ աճող եվրոպական դաշինքներից մեկն է, ունի անդամ կուսակցություններ՝ ինչպես ԵՄ անդամ երկրներից, այնպես էլ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից, աշխատում է միավորել քաղաքական կուսակցություններին և ակտիվիստներին Եվրոպայից և ավելի լայն պահպանողական հանրույթից: Ըստ նրա՝ կուսակցության սկզբունքը Պրահայի հռչակագիրն է:

«Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսը շատ զգուշորեն է քննարկում անդամակցության բոլոր հայտերը, որոնք ստանում է: Մենք ունենք ահռելի մեծ հայտագրային գործընթաց՝ անդամակցության հաստատման համար»,- պարզաբանեց Ռիչարդ Միլսոմը:

Այստեղից հետևում է, որ ԲՀԿ-ն համենայնդեպս մոտ ապագայում չի կարող հույս ունենալ դառնալու ԵՊՌ-ի անդամ: Դեռ պետք է ուսումնասիրվի կուսակցության հայտը՝ անդամագրման նպատակը, կուսակցության կողմնորոշումն ու գաղափարները: Հետաքրքիր է նաև, թե ինչպես է ԲՀԿ-ն հիմնավերելու պահպանողականներին միանալու իր գերցանկությունը: Ինչպես է բացատրելու, թե ազատական գաղապարներ դավանող ԵԺԿ-ից մերժում ստանալուց հետո ինչու է հանկարծ փոխում մտադրությունները և կողմնարոշումը՝ հետաքրքրվելով պահպանողական գաղափարներով:

Թե հայտում անկեղծորեն շարադրելու է, որ ԵՊՌ-ին միանալու միակ պատճառը որևէ եվրոպական կուսակցության անդամ լինելն է, ոչնչն որ իրենք տարբեր արժեքներ ու գաղափարներ են դավանում:

ԲՀԿ-ի՝ ԵՊՌ-ին անդամակցման միակ հավանական եղանակը ԵԺԿ-ի ու ԵՊՌ-ի հակասություններն ու առկա մրցակցությունն է, որն էլ ավելի կսրվի 2014 թ-ին եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ: Գուցե հենց այս մրցակցության կոնտեքստում՝ միմիայն ԵԺԿ-ին դեմ գնալու համար Պահպանողականները ընդունեն ոչ պահպանողական ԲՀԿ-ին: Ուրիշ որևէ դեպքում ԲՀԿ-ի անդամագրումը եվրոպական այս, ինչպես նաև որևէ այլ կուսակցության, անտրամաբանական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում