Thursday, 23 07 2026
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շիրակում զգալիորեն ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերը

Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018-ի առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է թվով 31 քրեական գործ, որը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 19-ով կամ գրեթե 160 տոկոսով:

Քրեական գործերից 23-ը հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից, 1 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից, 1 գործ անջատվել է այլ քրեական գործից:

Նշված քրեական գործերով 7 անձի նկատմամբ (համայնքի 3 ղեկավար, ՊՈԱԿ-ի 1 տնօրեն, դպրոցի 1 տնօրեն, դպրոցի 1 փոխտնօրեն և այլն), հարուցվել է քրեական հետապնդում, և նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ:

Հարուցված քրեական գործերով ձերբակալվել են երկու պաշտոնատար անձինք (համայնքի ղեկավարներ), ում նկատմամբ հետագայում, պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնելուց հետո, վարույթն իրականացնող քննիչները արգելանքից ազատելու մասին որոշումներ են կայացրել:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, գյուղատնտեսության, տեղական ինքնակառավարման, բանկային համակարգի գործունեության, տրանսպորտային, սոցիալական ապահովության ոլորտներում:

Վերոգրյալից բացի, պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են 10-ից ավել ուսումնասիրություններ: Արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են նախազգուշացումներ` ՀՀ պետական բյուջե վերականգնելով իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասները:

Ընդհանուր առմամբ 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով և պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 22 միլիոն 779 հազար 904 ՀՀ դրամ գումար:

Վերոգրյալից բացի, Շիրակի մարզի դատախազության կողմից քաղաքացիների և կազմակերպությունների կողմից պետության պատճառված գույքային վնասը վերականգնելու համար դատարաններ են ներկայացվել 3 հայցադիմում` ընդհանուր 12 միլիոն 191 հազար 740 ՀՀ դրամ գումար բռնագանձնելու պահանջով: Դրանցով քննությունն ընթացքի մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում