Friday, 24 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Քոչարյանին հարցաքննելուց առաջ պետք է ՀՔԾ և ՔԿ պետերին հեռացնել և Մարտի 1-ը բացահայտել մաքուր ձեռքերով

Թավշյա հեղափոխությունը Հայաստանում արմատապես իրավիճակ է փոխել, ինչը ճանապարհ է բացում Մարտի 1-ի լիարժեք և համապարփակ բացահայտման համար: Մյուս կողմից՝ գործի բացահայտումը կենսական քաղաքական նշանակություն ունի, որովհետև այդ հանգամանքը կարևոր է քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման համար: Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն այն կարևոր բանալին է, որը լույս է սփռելու այդ հանցագործության ներքին և արտաքին շերտերի վրա:

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ (1991-99թթ) Անդրանիկ Քոչարյանը թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացրեց իր դիտարկումները. «ՀՔԾ-ն հայտարարություն է արել, որ Մարտի 1-ի գործով բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է քննվեն, դրա համար անհրաժեշտ եղավ 10 տարի. իրենք ուշքի եկան, և երևի ուզում են մեզ զբաղեցնել չպլանավորած հարցաքննություններով: Կարծում եմ՝ առաջին քայլը, որ պետք է տեղի ունենա այդ կարևորագույն հարցաքննությունը տեղից շարժելու համար, պետք է փոփոխությունների ենթարկվեն առաջին հերթին ամբողջ Հատուկ քննչական ծառայությունը՝ ղեկավար կազմով, և Քննչական կոմիտեն: Նրանք իրականացրել են ոչ թե բացահայտումներ, այլ կոծկումներ:

Այսօրվա քաղաքական համակարգի փոփոխությունների ֆոնին, երբ նաև կադրային փոփոխություններ են, հիմք են տալիս մեզ մտածելու, որ նյութերը պետք է գտնվեն նախաքննական մարմնի մոտ և գործընթացներ պետք է սկսվեն…

Ա.Քոչարյանի խոսքով՝ դատարաններում պետք է կադրային արմատական փոփոխություններ լինեն: Նա նշեց, որ միայն Մկրտումյանի հրաժարականը բավարար չէ դատական համակարգում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար, իսկ քննությունը լիարժեք դարձնելու համար, արժեքավոր նյութերը, որոնք պետք է լինեն ապացույցների բազայի վրա, չպետք է հայտնվեն այնպիսի դատավորի ձեռքում, որը արտաքին ճնշման հետևանքվ կկայացնի այնպիսի որոշում, ինչպիսին Մասիսի քաղաքապետի ազատ արձակման դեպքում:

«Որտեղ կրիմինալը և ոստիկանությունը սերտաճած են, դա պետք է գլխատվի անմիջապես»,- ընդգծեց Ա. Քոչարյանը:
«ԱԱԾ-ն ամենաշատ նյութերն ունի Մարտի 1-ի գործով,- հավաստիացրեց փաստահավաք խմբի նախկին անդամը: Նա նշեց, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը լավագույն լյուստրացիան է»:

Ա. Քոչարյանի կարծիքով՝ միայն հարցաքննությունները բավարար չեն, լուրջ բացահայտումներ անելու համար անհրաժեշտ են կադրային փոփոխություններ դատական և քննչական մարմիններում. «Մթնոլորտ ձևավորող քաղաքական ուժը այսօրվա վարչապետն է: Պարոն Փաշինայնը պետք է անմիջական իր մասնակցությամբ ձեռնամուխ լինի դատական համակարգում ղեկավար կազմի փոփոխությանը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում