Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պսակադրության հանդիսավոր արարողության ցուցադրության ընթացքում PornHub խոշորագույն պոռնոկայքի համաշխարհային տրաֆիկը նվազել է 10%-ով։

Նախքան հեռարձակումը սկսելը՝ Մեծ Բրիտանիայից հայտերի թիվը պակասել է 21%-ով։ Իսկ ամենից շատ հետաքրքրություն թագավորական ընտանիքի պսակադրության նկատմամբ ցուցաբերել են Ֆրանսիայում. այստեղ տրաֆիկը նվազել է 23%–ով։

Հիշեցնենք, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը տեղի ունեցավ մայիսի 19-ին՝ Վինձորյան ամրոցում։ Հարսանիքին մոտ 600 հյուր է ներկա գտնվել։







































