«Ղարաբաղ» կոմիտեի նախագահ Աշոտ Մանուչարյանն այսօր Ազատության հրապարակից հնչեցրեց այն կարծիքը, որ վերջին օրերին անընդհատ վայ-վայ ենք լսում. «Վա~յ տարան գազի 20 տոկոսը, այո, տարան, դա քայքայիչ, խայտառակիչ գործողություն է՝ ընդդեմ ՀՀ-ի: Էն օրը տարան Որոտանի կասկադը, ամեն օր մի բան… Ասում են՝ գնացինք Մաքսային, ինչ խայտառակ տեղ է: Իրոք, խայտառակ տեղ է, էն մյուսն ասում է՝ ինչ լավ տեղ է: Նույնը՝ ԵՄ-ն»:
Նրա մեկնաբանությամբ՝ ամբողջ աշխարհն այսօր խնդիրների առաջ է կանգնած, մեր երիտասարդները Իսպանիա էին գնում, հիմա փախչում են, որովհետև 50 տոկոսը աշխատատեղ չունի. «Մարդուն դարձրել են կենդանի, իսկ մեզ՝ քսակի ստրուկ, բոլոր վարչապետներն ու նախագահները ծառայում են քսակին: Ամեն ինչը կեղծիք է, Սերժը գնա, մյուսն ավելի բեթար է լինելու. եթե ժողովուրդը չեկավ-չկանգնեց, փոփոխություն չի լինի: Այդ դեպքում բոլոր կառավարիչները խելոք կկատարեն իրենց պարտականությունները»:
Նա ևս մեկ անգամ կոչ արեց հանրությանը՝ փետրվարին ազգովի համախմբվել, գալ և պայքարել այս ապօրինի իշխանության դեմ:
Մանրամասները դիտեք տեսանյութում:










































