Wednesday, 15 07 2026
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

ՀՀԿ-ն սաբոտաժի, ռևանշիզմի և հակահեղափոխության որևէ միտում չունի. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակելու է գործել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, Արցախի անվտանգության ամրապնդման: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մեզ համար շատ կարևոր են բանակաշինության, Արցախի միջազգային ճանաչման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, մեր ազգային արժեքների ամրապնդման խնդիրները»,-նշեց Շարմազանովը:

Նա անդրադարձավ  նաև վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին ՀՀԿ-ի կողմից նոր ձևավորված կառավարության նկատմամբ ռևանշի հասնելու, հակահեղափոխություն իրականացնելու ցանկության վերաբերյալ: «Ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել և մնում է բացարձակապես որպես քաղաքական միավոր: Մենք քաղաքական կուսակցություն ենք: Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ հակահեղափոխական: Եվ նման եզրույթներ օգտագործելը իրականության հետ որևէ կապ չունի: Եվ խնդրում եմ բոլոր նրանք, ովքեր մեր մեջ տեսնում են հեղափոխականներ կամ հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, նման եզրույթներ չօգտագործել: Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Այդ ժամանակաշրջանն անցել է: Մենք քաղաքական կուսակցություն ենք, զբաղվել և զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց՝ եթե ոմանց թվում է, որ քաղաքական կուսակցությունը չպետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, ապա  նրանք հայտնվել են ոչ ճիշտ իրավիճակում: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն զբաղվելու է բացառապես քաղաքական գործունեությամբ՝ իր գաղափարական կարևոր ծրագրերը կյանքի կոչելով և որևէ միտում չունենալով ոչ սաբոտաժի, ոչ ռևանշիզմի, ոչ էլ հակահեղափոխության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում