Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Եվրոպական հանրությունը թերագնահատել է Ռուսաստանի գործոնը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

 – Տիկին Սեդրակյան, Վիլնյուսում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանը և Եվրամիությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ շարունակել զարգացնել համագործակցությունը դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված քայլերը: Սա առավելագո՞ւյն փաստաթուղթն էր, որ կարելի էր ակնկալել սեպտեմբերի 3-ից հետո: Ընդհանուր առմամբ Վիլնյուսից Հայաստանը պարտվա՞ծ է դուրս գալիս:

 – Սեպտեմբերի 3-ի հայտարարությունը պարտության լիակատար հայտարարություն էր: Վիլնյուսից հետո մենք Եվրոպայի հետ կարողացել ենք պահպանել ֆորմալ հարաբերությունների երևութական պատկերը, սակայն այն երբեք չի կարելի շփոթել իրական տնտեսական համագործակցության և իրական ժողովրդավարացման հետ, քանի որ փաստաթուղթը չէ, որ որոշում է երկրի գործընթացները, փաստաթուղթը չէ, որ որոշում է երկրի ներքին և արտաքին մարտահրավերները: Որպես օրինակ կարող եմ բերել վերջին դեպքերը, երբ Եվրամայդանում մոլեգնում էին իսկական ռեպրեսիաները, և դա ակհայտ հավաստիացումն է այն բանի, որ ՄՄ-ի մեջ մտնելուց բացի՝ նույնիսկ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը մերժելը հղի է ժողովրդավարության նորմերի խախտման ակնհայտ հետևանքներով:

 Եթե հիշում եք, հենց մենք հրաժարվեցինք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց, անմիջապես Հայաստանում ակտիվացան կոռուպցիոն հոսքերը, բռնության դեպքերը, ակնհայտ դարձավ, որ, այսպես կոչված, եվրոպական ստանդարտը և եվրոպական հսկողությունը թուլացել է, իսկ այնպիսի պոստսովետական երկրների համար, ինչպիսիք են Ուկրանիան, Հայաստանը և մյուսները, նման հսկողությունն անհրաժեշտ է:

 Կարող եմ մի բան ավելացնել՝ եվրոպական հանրությունը թերագնահատել է Ռուսաստանի գործոնը, և սա շատ խոշոր բացթողում է, որովհետև նրանք կարծում էին, թե Ռուսաստանն այնքան է զբաղված իր առկա լուրջ խնդիրներով՝ ժողովրդագրական, փլուզվող տնտեսության, կորսված գյուղերի, նավթային ռեսուրսի սպառման և այլն, որ չի փորձի ընդլայնվել հետխորհրդային տարածքի հաշվին: Սակայն նրանք մոռացել էին, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական վեկտորն այն է, որ Ռուսաստանը երբևէ չի զբաղվում իր խնդիրներով և նախընտրում է իր խնդիրների փոխարեն զբաղվել այլոց խնդիրներով՝ շեղելով իր հանրության ուշադրությունը և նաև ցույց տալով, որ ինքը գերտերություն է, կարողանում է զբաղվել հարակից տարածքների կարգավորմամբ, այսինքն՝ դա մրցակցություն  է ԱՄՆ-ի կամ արևմտյան այլ գերտերությունների հետ, որ շատ նմանվում է 70-ական  թվականների սպառազինությունների պայքարին, սառը պատերազմին, բայց առաջին դեպքում Ռուսաստանի համար այդ սառը պատերազմը կործանարար է, և չեմ կարող մտածել, որ այս երկրորդ պարագայում ուրիշ ելք կլինի. նույնպես կործանարար կլինի:

 – Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ  ԵՄ շարունակում է բաց պահել դռները Հայաստանի, ինչպես նաև Ուկրաինայի համար՝ ստորագրելու Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը: Հնարավո՞ր է, որ առաջիկա տարիներին արևմտամետ քաղաքական ուժերը, անձինք կոնսոլիդացվեն:

 – Ոչ թե հնարավոր է, այլ անհրաժեշտ է: Այս ամբողջ խիստ բացասական գործընթացներում կա դրական մի շեշտադրում, որը, իհարկե,  կարող ենք համարել մխիթարության թույլ հույս, բայց եթե օբյեկտիվ գնահատենք, խնդիրն այն է, որ եթե մենք ստորագրեինք Ասոցացման պայմանագիրը, միևնույն է՝  պոստսովետական տխուր վիճակից անցումը դեպի եվրոպական ստանդարտներ բավականաչափ դժվարություններով կլիներ, և մարդիկ կարող էին մտածել, որ հակառակն ավելի լավ կլիներ: Սակայն ՄՄ թույլ տնտեսական հնարավորությունները վերջնականապես հասարակությանը հիասթափեցնելու են այս միության սուտ խոստումներից, և այդ ժամանակ եվրոպական արժեհամակարգը՝ գումարած եվրոպական տնտեսվարման պրագմատիկ ձևը, կդառնա հայ հասարակության միակ ընտրությունը: Ուղղակի այս միջանկյալ ժամանակահատվածում առաջադեմ հանրությունը պետք է համատեղ աշխատի, որ այդ տեսլականը վառ մնա:

  Կա՞ն արդյոք դրա նախադրյալները:

 – Միանշանակ, որովհետև մենք տեսնում ենք, որ չնայած Հայաստանի հանրության մեջ որոշակի հիասթափությանը՝ այնուամենայնիվ, գաղափարական և հանրային պայքարը չի մարում, շարունակվում են քննարկումները, և ժամանակի ընթացքում այդ քննարկումները կդառնան ավելի փորձագիտական, և մարդիկ միմյանց հետ կխոսեն տնտեսական ու քաղաքական փաստարկներով, որոնք ավելի վստահելի են, քան ոչ ադեկվատ պնդումները, թե՝ Եվրոպան  անբարոյականության աղբյուր է, որոնք ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական փաստարկներ են, այլ հայկական մնացորդային ավանդական մտածողության վրա միտված և հետխորհրդային դարաշրջանների ապավիզմներ, որոնք քիչ-քիչ կվերանան, որովհետև մարդիկ կհասկանան, որ արժանապատիվ եվրոպական ստանդարտի հիմնական նախապայմանը բարեկեցությունն է:

 – Պուտինը Հայաստան է գալիս, արդյոք Հայաստանում հակառուսական տրամադրությունների ականատես կդառնա՞:

– Ես կտրականապես դեմ եմ հակառուսական տրամադրություններին, որովհետև Ռուսաստանը մեր գործընկերներից մեկն է և շարունակելու է այդպիսին մնալ: Կարծում եմ՝ մենք պետք է շեշտադրենք հակաիմպերիալիստական, հակակայսերական տրամադրությունը, որ ներկայացնում է Պուտինը, որովհետև չեմ կարծում, թե Պուտինը  արտահայտում է Ռուսաստանի ամբողջ ժողովրդի մտայնությունը: Դրանք Ռուսաստանի կայսերական, ռևանշիստական մասի տրամադրություններն են, և մենք պետք է կարողանանք այդ երկու կոնցեպցիաները տարանջատել, և հենց դրա վրա էլ մենք պետք է աշխատենք:

 – Կարծիք է հնչում, որ Եվրամիությունը միայնակ չի կարող դիմակայել մարտահրավերներին, տարածաշրջանում անելիք ունի ԱՄՆ-ը:

 – Կարծում եմ՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան համատեղ ձևավորում և իրականացնում են իրենց քաղաքականությունը, որպես օրինակ՝ իրանյան դարակազմիկ գործարքը, որը լիովին փոխեց տարածաշրջանում տրամադրությունը և զարգացման քաղաքական վեկտորը: Իրանյան այդ գործարքը, ինչպես տեսնում եք, տեղի է ունեցել համատեղ, բացարձակ արագությամբ և բացարձակ գաղտնիությամբ, ուղղակի այդ պահին դա է գերակա վեկտորն ընդհանուր արևմտյան քաղաքականության համար: Հուսով ենք՝ այդ մի գերակայությունը լուծելուց հետո տարածաշրջանային գերակայությունների հաջորդականությունը կհասնի նաև մեր տարածաշրջան:

  Դուք շարունակում եք պնդել, որ ՄՄ-ն Հայաստանում կյանքի չի՞ կոչվի:

 – Տեսեք. ԱՊՀ-ն կայացել էր կատարյալ կերպով՝ և՛ ֆորմալիզացիան, և՛ ճանաչումը, ԱՊՀ-ն կար և գոյություն ուներ, բայց, ինչպես տեսնում ենք, ԱՊՀ-ն փլուզվեց մի պարզ պատճառով՝ տիրապետելով համաշխարհային ռեսուրսներից տրված մասնաբաժնին: Միևնույն է՝ Ռուսաստանը չի կարողանում ապահովել իր պետության և իր ժողովրդի տնտեսական և քաղաքական ստանդարտի գոնե միջին ժողովրդավարությունն ու գոնե միջին բարեկեցությունը, չի կարող ապահովել այդ ստանդարտը, և այս պարագայում միշտ որևէ միության մեջ կա առաջատար, իսկ այդ առաջատարը ներքին պարամետրերով նույնպես պետք է լինի առաջատար: Ռուսաստանը  հավակնում է լինել առաջատար, տանել իր հետևից ամբողջ պետությունների շարք, միավորել և թելադրել նրանց, բայց իր ներսում այնքան շատ է կաղում առարկայական խնդիրներից, որ չեմ կարծում, թե ի զորու կլինի ապահովել իր բոլոր երկրների դոնորությունը:

Հայաստանը խոնարհ է, բայց ակնհայտ էր՝ ինչքան դրամական հատուցումներ է պահանջում Յանուկովիչը, և ես վստահ եմ, որ թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը նույնպես հենց այնպես չեն վատնի իրենց սուվերենության մասնաբաժինը, դրա դիմաց կպահանջեն դոտացիաներ, որ Ռուսաստանը ի զորու չէ տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում