Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուս խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սիրիայի տնտեսության վերականգնման կպահանջվեն 10-15 տարի և 400 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է Պետդումայի՝ Սիրիայի խորհրդարանի հետ կապերի հարցով խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը՝ փոխանցում է RIA Novosti-ն:

«Ենթակառուցվածքների վերականգնումը կարժենա առնվազն 400 մլրդ դոլար, դրա համար կպահանջվի 10-15 տարի»,- Ասադի խոսքերն է մեջբերել Սաբլինը:








































