Wednesday, 15 07 2026
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Եթե Կրեմլը «դաբրո» է տվել Սերժ Սարգսյանին, ապա Կարեն Կարապետյանն այստեղ որևէ բան չի կարող անել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

-Պարոն Համբարյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված քաղաքական իրավիճակը։ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ ցանկություն ունի զբաղեցնել վարչապետի պաշտոնը նաև ապրիլից հետո։ Ինչպե՞ս ստացվեց, որ հենց նա հայտարարեց այդ նույն պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության մասին։

Ցանկությունն ու հնարավորությունը տարբեր բաներ են։ Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ շատ զարմացած եմ, որ հասարակության մի ստվար զանգված ընդհանրապես մտածում էր, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները իշխանությունը պետք է ուրիշին զիջեր։ Այն ամենը, ինչ տեղի էր ունենում Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում միտված էր, որպեսզի Սերժ Սարգսյանը վերարտադրվի իշխանության ամենավերին էշելոնում։ Սերժ Սարգսյանը հիմա ստանում է անսահմանափակ հնարավորություն՝ երկար տարիներ իշխանությունը պահել իր ձեռքերում։ Ես ի սկզբանե երբևիցե չեմ հավատացել, որ Սերժ Սարգսյանը այսքան քայլեր անելուց հետո զիջեր իշխանությունը որևէ մեկին։ Դա տեղի կունենար, եթե ֆորս մաժորային իրավիճակ ստեղծվեր, հասարակությունը ոտքի կանգներ, կրիտիկական զանգված հավաքվեր Ազատության հրապարակում։ Կրկնում եմ՝ այդ պարագայում Սերժ Սարգսյանը կարող է պլան Բ-ի համաձայն՝ իշխանությունը հանձներ իր մերձավորներից որևէ մեկին, բայց հիմա նա ամեն ինչ արեց վարչապետ դառնալու համար։ Հետո ամեն ինչ պարզ դարձավ ՀՀԿ-ականների մեկնաբանություններից, ովքեր Սերժ Սարգսյանին ներկայացնում են որպես մեսսիա, միակ մարդը, որը կարող է երկիրը ղեկավարել։

Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանին, ապա պետք է նշեմ, որ այս ամբողջ խաղում բոլորն ունեցել են իրենց դերակատարությունը, Կարեն Կարապետյանին էլ վստահված էր այն դերը, որ նա զբաղեցրել է այս ամբողջ ընթացքում։ Ես ուղղակիորեն զարմացած եմ՝ հիմա ինչպես էր հայաստանյան լրատվական դաշտը մեկնաբանում մի քաղաքական գործչի երդմնակալության արարողություն, որը գրեթե ոչ մի լիազորություն չունեցող մարդ է։ Երևի հայ տղամարդն իր ընտանիքում ավելի մեծ լիազորություններ ունի, քան Արմեն Սարգսյանը՝ որպես Հայաստանի նախագահ։

-Ի՞նչ եք կարծում, հասարակությանը չի՞ խաբել նաև Կարեն Կարապետյանը, ով իր հայտարարություններով որոշակի հույսեր էր արթնացրել ապատիկ իրավիճակում գտնվող հասարակության շրջանում։

Հասարակությունը չի կարող որևէ պահանջ ներկայացնել Կարեն Կարապետյանին։ Դուք շատ ճիշտ ասացիք՝ նա ցանկություն է հայտնել, իսկ խոստում տալը տարբեր բան է։ Հասարակությունը նրանից հիմա ոչինչ չի կարող պահանջել, նա չի խաբել։ Ընդհանրապես, քաղաքականության մեջ խաբել եզրույթը շատ դժվար ապացուցելի է, հասարակությունն ինքը պետք է իր մեջ սխալներ գտնի։ Ընդհանրապես նշեմ, որ զարմացած եմ՝ մեր հասարակությունը քաղաքականապես սարսափելի անգրագետ է։ Քաղաքում բնակվող մարդիկ մինչև հիմա մտածում են, որ Արմեն Սարգսյանը շատ մեծ լիազորություններ ունեցող մարդ է, գյուղաբնակների մասին էլ չեմ խոսում։ Ես բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, ովքեր հրճվանքով խոսում են Արմեն Սարգսյանի մասին ու մեծ հույսեր կապում։ Այնինչ, Արմեն Սարգսյանը ընդամենը ներկայացուցչական ֆիգուր է։

-Կարծում եք՝ Կարեն Կարապետյանն այդքան հեշտ «կհանձնվե՞ր», եթե ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքող մարդկանց քանակը մեծ լիներ, և իրավիճակը փոխելու ռեալ հնարավորություն ստեղծվեր։

-Ես ՀՀԿ-ն որպես քաղաքական կուսակցություն չեմ դիտել, ինձ համար դա բազմաբևեռ ակումբ է, որտեղ կան անձինք, ովքեր հավատում են, օրինակ, Նժդեհի գաղափարախոսությանը, կան տարրական կարիերիստներ, կա օլիգարխիկ թև, որը ստիպված մտել է այդ ակումբ, որպեսզի ապահովագրի իր հարստությունը։ Բայց չմոռանանք՝ այդ բոլոր բևեռների միավորողը Սերժ Սարգսյանն է։ Կարեն Կարապետյանը, եթե նույնիսկ չհանձնվեր՝ Ազգային ժողովում մեծամասնոությունը ՀՀԿ-ի ձեռքում է, և շատ մեծ հարց է՝ ՀՀԿ-ից ովքեր կմիավորվեին, որ նրան վարչապետ դարձնեին։ Ընդհանրապես խնդիրը միայն Կարեն Կարապետյանի ցանկությունը չէ, ցավոք սրտի, մեր ռազմավարական գործընկերը շատ մեծ ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, և պետք չէ մոռանալ, որ այդպիսի հարցերը Ազգային ժողովում չէ, որ լուծվում են։ Մտածում եք՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը լուծվել է միայն Երևանո՞ւմ, ուրախ կլինեի, որ այդպես լիներ, բայց դա այդպես չէ։ Եթե պաշտոնական Մոսկվան հրահանգեր և ասեր՝ կցանկանային, որ ՀՀ վարչապետ դառնա Կարեն Կարապետյանը՝ հենց այդպես էլ կլիներ։ Եթե Կրեմլը «դաբրո» է տվել Սերժ Սարգսյանին, ապա Կարեն Կարապետյանն այստեղ որևէ բան չի կարող անել՝ որքան էլ որ ցանկանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում