Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ոչ ոք Սերժ Սարգսյանի լեզվից չէր քաշում, որ ասեր՝ վարչապետ չի լինելու. 6 ամսից ավելի է քասթինգ էր անցկացվում

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ Սերժ Սարգսյանը որոշել է վարչապետ դառնալ դեռ սահմանադրական փոփոխություններից առաջ. «Ես տարածված կարծիքների հետ համաձայն չեմ, ըստ իս՝ իսկապես անկացվում էր քասթինգ, տարբերակներ կային, և այդ քասթինգն անցկացվում էր 6 ամսից ավելի։ Կարծում եմ՝ պարոն Կարապետյանին իսկապես առաջարկվել էր վարչապետ աշխատել մինչև այս ժամանակահատվածը, բայց թե ինչպիսի զարգացումներ կլինեին ապագայում, չեմ կարծում, թե ի սկզբանե որոշված չէին։ Ոչ ոք Սերժ Սարգսյանի լեզվից չէր քաշում ու նա կարող էր և չասել, որ չի պատրաստվում վարչապետ դառնալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իսկանդարյանը։

Մեր զրուցակիցը նաև չի կարծում, թե ընդդեմ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները կարող են հաջողություն գրանցել. «Քաղաքական իրավիճակը փոխելու ռեսուրս չկա, խաղը խաղացվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ ընտրություն չէ, նշանակում է։ Ընտրությունը կատարվել է խորհրդարանի ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն ստացավ։ Այդ մարդիկ ճանաչել են ընտրությունների արդյունքները ու գնացել նստել խորհրդարանում։ Կարծում եմ՝ հիմա պարզապես աղմկոտ միջոցառումներ կանցկացվեն, հիմա էլ աղմկոտ է՝ անգամ խորհրդարանում հրավառություն եղավ։ Բայց որպեսզի քաղաքական իրավիճակ փոխվի, անհրաժեշտ են այնպիսի ռեսուրսներ, որոնք այսօր ընդդիմությունը չունի»,- ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Ելք» դաշինքին, արդյո՞ք կփլուզվի, հարցին ի պատասխան Իսկանդարյանն ասաց. «Իսկ արդյոք կա ընդհանուր «Ելք», Աստված վկա՝ ես նման բան երբեք չեմ ասել իմ մեկնաբանություններում։ Դա նույնպես պատահականություն չէ, պատահական չէ, որ այդ մարդիկ իրար հետ չեն կարող պայմանավորվել։ Հայաստանում շատ տարբեր մարդիկ իրար հետ չեն կարողանում պայմանավորվել ավելի քան 25 տարի։ Իմ մասնագիտությունից ելնելով ես շատ հարգում եմ հայաստանյան քաղաքական էլիտային՝ թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը։ Հավատալ, որ Հայաստանում 14 տարեկանից բարձր մարդ կա, որը կհավատա, որ Հայաստանը կարող է ԵԱՏՄ-ից դուրս գալ՝ ես չեմ կարող։ Մարդիկ, ովքեր լրջորեն նման բան եմ մտածում՝ գոյություն ունենալ չեն կարող, բայց խոսում են չէ՞ նման բան։ Դժվար թե որևէ մեկը լրջորեն հավատա, որ կոյուղաջրով տարրան մի սենյակից մյուս սենյակ տեղափոխելով կարող են էս երկիրը ղեկավարել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում