Արարատի մարզի Արաքս գյուղում գրեթե բոլորը զբաղվում են գյուղատնտեսությամբ, սակայն նրանցից շատերը բերքի հասունացման և վաճառքի պահին բողոքում են թե չեն կարողանում այն իրացնել։
Խնդիրնեն այս բնագավառում շատ են, առաջնային խնդիրներից մեկը մթերքի էժան գինն է, իսկ հետո այն իրացնելու հնարավորությունը։ Վերջին տարիներին արտերկրից ներմուծվող լոլիկը տեղական արտադրողների խանգարում է վաճառել սեփական հողում աճեցրած բերքը, արդյունքում տուժողի դերում թողնելով գյուղացուն։










































