Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի Արսենալը սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ։
Դաշտի տերերի կազմում դուբի հեղինակ դարձան Աարոն Ռեմսին և Ալեքսանդր Լակազետը։
Ցավոք հանդիպման 59-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինի վնասվածքի լրջության վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա։







































