Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»

Ռուսը միշտ ցանկացել է, որ մենք լինենք հակաթուրք… իրենք չլինեն՝ թուրքը մեզ կուտի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը:

-Պարոն Ներսիսյան, Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ թուրք վերլուծաբանների կողմից գնահատականներ են հնչում, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է լինել Ռուսաստանի միջնորդությամբ: Հաշվի առնելով պատմական այն փորձը, որ Հայաստանը մշտապես տուժել է ռուս-թուրքական մերձեցումից, մենք այս հանդիպումից դրական ակնկալիքներ արդյո՞ք պետք է ունենանք:

Ես ընդհանրապես կողմնակից եմ վերլուծություններ անել իրողությունից հետո: Այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել, և կանխատեսումներ անելը ճիշտ չէ՝ ես Պուտինի ու Էրդողանի մտքերը չեմ կարող իմանալ ու ենթադրություններ անել:

Այս պահի դրությամբ կարող եմ ասել հետևյալը. պատմական ոչ շատ հեռավոր անցյալը հուշում է՝ ռուսը միշտ ցանկացել է, որ մենք լինենք հակաթուրք, և պետական քարոզչամեքենայի պատճառով մենք ունեցել ենք հետևյալ մտածելակերպը՝ ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի: Ես կարծում եմ, որ մենք հիմա այս հանդիպումից հայամետ հույսեր չպետք է ակնկալենք: Այսօր կան հայ-թուրքական ոչ պաշտոնական տնտեսական հարաբերություններ: Առևտրի տեսքով այդ հարաբերությունները կշարունակվեն նաև հետագայում: Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման ու դրա եզրակացությունների արդյունքում միայն կարող եմ ասել, որ արցախյան լուծման տեսանկյունից հնարավոր է որոշակի փոփոխություն՝ գուցե ռուս-թուրքական համաձայնություն լինի, որն էլ կտանի հայ-թուրքական սահմանի բացմանը:

-Կարծում եք՝ դա հայանպա՞ստ համաձայնություն կլինի:

-Ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Էրդողանը և ո՛չ էլ Միացյալ Նահանգները չեն նայում այն փաստին՝ հարցը լուծեն հօգուտ հայերի, թե ադրբեջանցիների: Նրանք ելնելով իրենց քաղաքական և տնտեսական շահերից, ուզում են հարցը լուծել այնպես, որ երկու կողմին էլ չնեղացնեն:Եթե այս տեսանկյունից նայենք՝ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը հետևյալ խնդիրն են դնում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է փոխզիջումով: Եթե Պուտինն ու Էրդողանը քննարկեն արցախյան հարցը՝ նրանք այդ խնդրի լուծման հիմքում հենց փոխզիջումն էլ դնելու են: Ինչո՞ւ է սա ոմանց ականջներին ցավոտ հնչում, ինչո՞ւ է մեզ թվում, որ բոլորն ուզում են հօգուտ մեզ լուծեն այդ խնդիրը:

Ես ասում եմ՝ հայ-թուրքական սահմանի բացումը մեզ համար կենսական նշանակություն ունի, թեպետ մենք օդային միջնորդավորված հարաբերություններ պահում ենք: Բայց սրա հետ մեկտեղ շատ կարևոր է, թե արցախյան խնդրի շուրջ լուծման ինչպիսի տարբերակ կառաջարկեն մեզ: Մոտավորապես գիտեմ:

-Բայց կարծում եք՝ մոտ ապագայում փոխզիջումներ հնարավո՞ր են, թե՞ հակառակը՝ կոնֆիլկտը գնալով ռազմական ճանապարհով լուծմանն այլընտրանք չի թողնում՝ հատկապես Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների սերտացման ֆոնին:

-Ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում, որ Ռուսաստանը կողմ լիներ Թուրքիայի և Ադրբեջանի այս տարածաշրջանում հզորացմանը, այսինքն՝ հօգուտ Ադրբեջանի ռազմական ճանապարհով լուծմանը: Դա չի բխում Ռուսաստանի՝ այս տարածարջանում ունեցած շահերից։ Ես համարում եմ նման մտածելակերպը պարապ զբաղմունք: Ես չեմ կարծում, որ ռուսն ու թուրքը միանան ու հօգուտ Ադրբեջանի խնդիր կարգավորեն: Առհասարակ քաղաքականության մեջ նման բաներ չեն լինում, Ռուսաստանն ու Թուրքիան հարյուրամյակների պատմություն ունեցող պետություններ են, ի տարբերություն հայ քաղաքական մտքի՝ ունեն այնպիսի միտք, որի հիմքում իրենց քաղաքական շահերն են՝ առանց զգացմունքների: Չեմ կարծում, որ ռուսը թույլ տա, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով խնդիր լուծի՝ անկախ ձեր նշած եռյակի հարաբերությունների մերձեցմանը: Չմոռանանք, որ մենք զանազան իրավական ակտերով դաշնակից ենք համարվում:

-Բայց համաձայնեք, որ Ռուսաստանը գործում է ելնելով իր շահերից, ոչ թե իրավական ակտերից:

-Առհասարակ, մենք պետք է քաղաքական միամտությունից վերանանք: Եթե մենք ունենք ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակ, դա ենթադրում է, որ այնտեղ կա կետ, որով արգելվում է զենք վաճառել Ադրբեջանին: Դա բիզնես է, եթե փող ունես՝ գնա ավելի շատ զենք առ: Կարո՞ղ է Ռուսաստանը չվաճառի, ազատ շուկա է: Ինչո՞ւ ենք մենք ծանր տանում, ինչո՞ւ ենք վատանում, երբ ինչ-որ մի տերություն գործում է իր շահերից;

Ես վերջերս ձեզ հետ հարցազրույցում ասացի, որ Էրդողանին հայհոյելով, ոչնչի չենք հասնի, մեզ միշտ թվում է՝ մենք ճիշտ ենք, դիմացինը սխալ: Նույնը ասել եմ, որ պետք չէ հայհոյել Արամ Աթեշյանին, և ճիշտ եմ համարում, որ մեր Վեհափառը ընդունեց նրան: Հաղթում է նա, ով խելացի է, մաքսիմալիզմից ոչ ոք չի շահում, փոխզիջումներ ասվածը չպետք է ծանր տանել: Ինչո՞ւ ենք փոխզիջումների կողմնակիցներին ասում դավաճան: Ես չեմ ասում՝ հող տանք, ասում եմ՝ այնպես ապրենք, որ հայ մայրերը սթրեսի մեջ չլինեն: Մենք ունենք զինադադարի պայմանագիր, բայց անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր: Կեղծ պոռոտախոսներից հեռու մնանք, մենք պետք է ռեալ դատենք:

-ԱՊՀ ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Երևանում հայտարարել է , որ իրենք ափսոսում են, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնած զենքով հրադադար է խախտել ու պատերազմ սկսել, և որ Ռուսաստանում դրանից հետևություններ են արել: Ո՞րն է այս հայտարության նպատակը:

Զատուլինը շատ բան կարող է ասել: Ես ձեզ հավատացնում եմ՝ քաղաքական հայտարարությունները բոլորովին այլ բան են ենթադրում: Մի զուգահեռ տանեմ՝ հիմա շատերը վեր են կենում աջուձախ ասում, որ մեր նախագահը նախկինում ասել է, որ վարչապետ չի լինելու: Ես ապաքաղաքական մարդ եմ, բայց քաղաքականությունն այնպիսի բան է, որ կարող է ամեն պահի փոփոխության ենթարկվել: Ռուսը խորամանկ դիվանագետ է, մենք չպետք է ոգևորվենք նման հայտարարություններից:

Արևմտահայերիս միամտությունը հենց սա է, մենք 104 տարի առաջ ռուսին ու մնացածներին հավատացել ենք, որ հեսա հողերը կվերցնեն կտան մեզ, ընդ որում՝ թուրքը դա մեզնից չի գրավել, այլ բյուզանդացիներից: Սա հարցի մի կողմն է: Հիմա նայեք՝ այս մարդը եկել է Հայաստան ու նման բան հայտարարել. քաղաքական միամիտների համար ճոխ հայտարարություն է: Բայց ես հավատացնում եմ՝ նրանք շատ լավ գիտեին, որ այդ զենքն օգտագործվելու է Հայաստանի դեմ, որովհետև ոչ մի այլ ժողովրդի հետ Ադրբեջանը չի պատերազմում: Եթե վաճառել են, պետք է մի օր օգտագործվեր: Մենք ինչո՞ւ ենք զարմանում, փոխարենը մենք էլ գնանք նույն զենքից գնենք, սա ի՞նչ քաղաքական միամտություն է: Հրեաներն ասել են՝ այն ինչ փողը չի լուծում, շատ փողն է լուծում:

Մի միտք էլ ասեմ, ու ենթադրում եմ, որ սա քննարկումների ու քննադատությունների առիթ կլինի, բայց ես գիտակցում եմ իմ ասածի իմաստը: Արևմտյան Հայաստանը մեզ համար հոգևոր արժեք է, եթե այն այսօր գտնվում է Թուրքիայի տիրապետության ներքո՝ նշանակում է, որ այն նաև Արևմտյան Հայաստանում ապրող ժողովուրդների հայրենիքն է: Եթե քո պապերի հայրենիքը ուրիշ պետություն գրավել է, նշանակում է՝ այնտեղ հիմա ուրիշ ժողովուրդ է ապրում և այն դառնում է այդ ուրիշ ժողովրդի հայրենիքը ևս: Դա կլինի մերն այն ժամանակ, երբ այն դարձնենք մեր պետականության մի մասը: Առանց պետականության, հայրենիք չեմ պատկերացնում։ Ես արևմտահայի թոռ եմ և իմ հայրենիքն այն հողատարածքն է, որտեղ հիմա կա պետականություն, մնացածն աբսուրդ է: Ով հայհոյում է, թող սթափ դատի: Նրանք լուրջ չեմ մոտենում խնդրին, զգացմունքայնությունը մեզ տանում է կործանման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում