Thursday, 23 07 2026
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև

Երևանի բյուջեի բաց քննարկումը ֆիկցիա է. Քաղաքապետարանը վերահաստատում է բնապահպանական դիլետանտությունը

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչությունն արձագանքել է Երևանի հազարավոր ծառերի դաժանաբար սղոցումների և մասնագիտական դիլետանտության փաստերին՝ նշելով, որ կատարված բոլոր էտումները` դա անվանելով նորմալ աճի համար ագրոտեխնիկական միջոցառում: Վկայակոչվել են նաև իբր Բուսաբանական ինստիտուտի, Բնապահպանական հանձնաժողովի և բազմաթիվ այլ մասնագետների կարծիքը:

Հայտարարում ենք, որ սույնով Երևանի քաղաքապետարանը վերահաստատում է իր բնապահպանական դիլետանտությունը` հաշվի առնելով հետևյալ փաստերը.

1. Նույն Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովում նշված և այլ մասնագետներ բազմիցս մանրամասն ելույթ են ունեցել նման կերպով էտումներ կատարելու անթույլատրելիության մասին: Հայտնի է նաև, որ քաղաքապետարանն արհամարհում է այդ կարծիքները, ինչի պատճառով էլ առկա է ներկայիս պատկերը: Բացի հանձնաժողովի անդամների նշված գրավոր կարծիքներից, ծանոթացեք նաև Հ.Հակոբյան փողոցի դեպքի մասին ծառագետի կարծիքին հետևյալ տեսանյութում. http://www.youtube.com/watch?v=9W9vEgcndvM

2. Բացի այդ, մասնագետները կարծիք են հայտնում, որ կանաչ տարածքների պահպանման համար հատկացվող գումարը թեև ավելացվում է, բայց այդ գումարի զգալի մասը օգտագործվում է «կանաչ տարածքների վերացման» համար, քանի որ զանգվածային կերպով կատարվում էին ծառերի խորը էտումներ: Շատ երկրներում ներկայումս ընդհանրապես հրաժարվել էն խորը էտումներից: Երևանի պայմաններում այն կարող է անցկացնել միայն սանիտարական նպատակներով և հնարավորինս սահմանափակ մասշտաբներով (այդ հարցով բազմիցս դիմել են բուսաբանները): Այս հարցերն արհամարհվում են քաղաքապետարանի կողմից և բյուջեի միջոցները անհայտ նպատակներով են օգտագործվում:

3. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել մինչև դեկտեմբերի 2-ը Երևանի 2014 թ. բյուջեի մասին հանրային քննարկումներ կազմակերպելու մասին:

Հայտարարում ենք, որ բյուջեի մասին այդ բաց հանրային քննարկումները ֆիկցիա են, քանի դեռ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է մանրամակրկիտ տեղեկատվություն տրամադրել, թե 2013 թ. ինչի վրա են ծախսվել համայնքային «Կանաչապատում» ՓԲԸ և մյուս կազմակերպություններին տրամադրված գումարները:

Այստեղ կոնկրետ բնապահպանական ոլորտում ի ցույց են դրվում Երևանի քաղաքապետարանի բնապահպանական դիլետանտությունն ու ֆինանսական ոչ թափանցիկ հանրային գումարների ծախսը հանրությունից թաքցնելու հանցավոր գործելաոճը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում