Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»

Երևանում դոկտոր-պրոֆեսորը սպանել է կնոջը, երբ վերջինս խմած ամուսնուն «սանձելու» համար փորձել է ոստիկան կանչել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Վահան Ս.-ի գործի դատական քննությունը:

71-ամյա Վահան Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Վահան Ս.-ի կինն էր:

Վահան Ս.-ն երևանյան բուհերից մեկի դասախոս է, ունի դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի կոչում:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 31-ին, ժամը 18-ն անց 10-ի ահմաններում Վահան Ս.-ն տուն է գնացել ոգելից խմիչք օգտագործած վիճակում: Այդ պատճառով կինը վիճել է նրա հետ: Վիճաբանության ժամանակ կինը գնացել է խոհանոց, զանգահարել է ոստիկանություն ու հայտնել է, որ ամուսինը խմած տուն է եկել ու վիճում է: Կինն ասել է. «Եկեք սանձեք սրան»:

Վահանը մոտեցել է կնոջը, ցանկացել է հեռախոսը վերցնել նրա ձեռքից: Նա բռնել է կնոջ աջ դաստակից, քաշել է, ինչի հետևանքով կինը կորցրել է հավասարակշռությունը, ընկել է, գլուխը հարվածել է սալիկապատ հատակին ու, ստանալով գանգուղեղային փակ, բութ վնասվածք, մահացել է:

Նախաքննության ժամանակ Վահան Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել կնոջը անզգուշությամբ կյանքից զրկելու համար, զղջացել է:

Դատարանում ամբաստանյալը դատաքննության սկզբում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն ընթացքում նորից մեղավոր է ճանաչել ու զղջացել է:

Դատարանում Վահան Ս.-ն հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Վահան Ս.-ն հայտնել է, թե 15 տարի ինքն ու տուժողը ամուսնացած են եղել, ունեցել են նորմալ հարաբերություններ:

Կինն առողջական խնդիրներ ուներ՝ ճնշման, ողնաշարի, ոտքերի հետ կապված:

2017 թվականի մայիսի 30-ին Վանաձորում ինքը իր առարկայից անցկացվող քննությունների հանձնաժողովի նախագահ է եղել:

Հաջորդ օրը՝ մայիսի 31-ի առավոտյան, նույնպես մասնակցել է քննությունների, որոնց ավարտից հետո ընկերոջ հետ հաց է կերել, օղի է խմել, ապա երթուղային տաքսիով վերադարձել է Երևան, գնացել է տուն:

Կինը, իրեն խմած տեսնելով, բարկացել է՝ ինչպես միշտ: Իրենց մեջ լեզվակռիվ է եղել: Ինքը կնոջը վիրավորական բառեր է ասել: Դրանից հետո լսել է, որ կինը խոհանոցից զանգել է ոստիկանություն և ոստիկան է կանչել:

Ինքը չի ցանկացել, որ իր անձը վարկաբեկվի: Զայրացել է կնոջ վրա՝ ոստիկանություն զանգելու համար: Որոշել է կնոջը չթողնել, որ հեռախոսային խոսակցությունը շարունակի ու ոստիկան կանչի իրենց տուն:

Գնացել է խոհանոց, մոտեցել է կնոջը: Բռնել է նրա աջ դաստակից ու քաշել է՝ փորձելով վերցնել այդ ձեռքում եղած հեռախոսը:

Կինը կորցրել է հավասարակշռությունը, նրա ոտքը սայթաքել է, նա մեջքի վրա ուժեղ ընկել է գետնին, գլուխը հարվածել է սալիկապատ հատակին, որից հետո ասել է՝ վայ, վայ, ցավաց:

Ինքը փորձել է օգնել կնոջը, բայց նա չի թողել, որ ինքը մոտենա: Ինքն էլ նրան թողել է խոհանոցում ընկած, գնացել է հյուրասենյակ ու… քնել է… Որոշ ժամանակ հետո կնոջ ահազանգով իրենց տուն ոստիկան է եկել, ինքը բացել է դուռը: Ոստիկանը խոհանցում հայտնաբերել է, որ կինը մահացել է…

Տուժողի իրավահաջորդը՝ մահացած կնոջ քույրը, հայտնել է, որ Վահանն ու իր քույրը հոգատար ամուսիններ էին, բայց իր քույրը չէր սիրում, երբ Վահանը խմած էր տուն գնում: Քույրը այդ պատճառով միշտ վիճաբանում էր ամուսնու հետ, իսկ Վահանը կարձագանքեր, թե չէ՝ կախված էր իրավիճակից:

Պատահել է՝ նման վիճաբանության ժամանակ ինքը Վահանին իրենց տուն է տարել, որ վիճաբանությունը չշարունակվի: Բայց իրեն հայտնի չէ դեպք, որ Վահանը կնոջը ինչ-որ բանով հարվածեր: Երբեմն վեճերի ժամանակ Վահանը զանգում էր իրեն ու բողոքում էր: Իսկ եթե վեճը ավելի լուրջ էր լինում, նա իրեն կանչում էր, որ քրոջը հանգստացնի:

Տուժողի իրավահաջորդը նշել է, որ իրենց ընտանիքը շատ է հարգում Վահանին՝ որպես շատ լավ անձնավորության: Քույրը առողջական խնդիրներ ուներ, անընդհատ գլխապտույտներ էր ունենում, դժվարությամբ էր տեղաշարժվում:
Այս դեպքից հետո Վահանն իրեն պատմել է, որ դեպքի օրը տուն է վերադարձել գինովցած: Կինը բարկացել է՝ ինչպես միշտ: Իրենք լեզվակռիվ են արել: Կինը զանգել է ոստիկանություն, ասել է, թե ամուսինը հարբած եկել է, թող ոստիկանները գան ու նրան «սանձեն»: Կինը նույնիսկ ոստիկանության բաժնի պետի տեղակալի անունն է հոլովել, ով եղել է Վահանի ուսանողը:

Վահանը չի ցանկացել, որ ոստիկան գա իրենց տուն, նա փորձել է կնոջ ձեռքից վերցնել հեռախոսը, կինը հավասարակշռությունը կորցրել ու ընկել է:

Տուժողի իրավահաջորդն ասել է, թե իր քույրը կարող էր առանց հրելու էլ ընկնել՝ գլխապտույտից կամ վախից կամ սայթաքելուց…

Տուժողի իրավահաջորդը Վահան Ս.-ին քաղհայցի պահանջ չի ներկայացրել, նշել է, որ քրոջ հուղարկավորությունը կազմակերպել են իր որդիներն ու Վահանի առաջին ամուսնությունից ծնված զավակները:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Վահանը իրենց ներկայությամբ զղջացել ու ափսոսանք է հայտնել կատարվածի համար, ասել է՝ եթե կինը հեռախոսով չզանգեր ոստիկանություն, ոչ մի բան չէր լինի՝ ինքը պարզապես կգնար քնելու…

Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե քրոջ հետ խոսել է դեպքից րոպեներ առաջ՝ քույրն ասել է, թե ամուսինը խմած է տուն եկել: Կես ժամ անց իրեն զանգել են ոստիկաններն ու կանչել են քրոջ տուն…

Տուժողի ահազանգը ոստիկանություն անարձագանք չէր մնացել: Հենց այդ ահազանգով էլ հեռախոսազանգից մի քանի րոպե անց ոստիկանության տեսուչն այցելել է նրանց տուն: Դուռը ծեծել է: Բացել է Վահան Ս.-ն՝ կիսամերկ: Ոստիկանը հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են ահազանգել ոստիկանություն: Վահանն էլ ասել է. «Ով զանգել է, գնացեք նրան էլ հարցրեք»:

Վահանն այդ պահին չգիտեր, որ կինը մահացել է… Ոստիկանի հարցին, թե ի՞նչ է պատահել, նա պատասխանել է. «Քե՞զ ինչ, ես, իմ կինը…»:

Ոստիկանն առաջացել է դեպի խոհանոց, տեսել է հատակին ընկած կնոջ, ում աջ ձեռքին հեռախոս կար: Ոստիկանը փորձել է կնոջն առաջին օգնություն ցույց տալ՝ ջուր է լցրել դեմքին՝ մտածելով, թե ուշագնաց է: Կնոջ մի ոտքին հողաթափ կար, մյուս ոտքին չկար: Տանն ու խոհանոցում ոստիկանը խառնաշփոթ, կռվի հետքեր չի տեսել:

Քանի որ կինը չէր շարժվում, ոստիկանը ստուգել ու պարզել է, որ նա չի շնչում:

Ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն…

Դատարանը Վահան Ս.-ին մեղավոր է ճանաչել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 8 ամիս իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Վահան Ս.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Վահան Ս.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 120 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում