Saturday, 25 07 2026
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում

Կեղծ կիսանախագահականից՝ կեղծ խորհրդարանական կառավարում

Երեկ խորհրդարանում քվեարկվեց ու ընդունվեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը: Օրենքի ընդունմանը դեմ քվեարկեցին «Ելք» և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները: «Ելք»-ի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ այս օրենքի ընդունումը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք կեղծ խորհրդարանական կառավարման համակարգի հետ, որովհետև այս համակարգի դեպքում գործադիր իշխանությունը ամենևին էլ հաշվետու չէ խորհրդարանի առաջ:

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագծով շարունակելու են գործել վարչապետին և կառավարությանը կից բազմաթիվ պետական կառույցներ: «Ելք» խմբակցությունը առաջարկել էր կառավարության կառուցվածքի իր այլընտրանքային մոդելը, ըստ որի, որևէ առընթեր մարմին դուրս չէր մնում կառավարության կառուցվածքից: Սակայն իշխանությունները մերժել էին այդ տարբերակը:

Էդմոն Մարուքյանին առավել անհանգստացնում է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության դուրս մնալը կառավարության կազմից: Դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ՆԳՆ-ն ու ԱԱԾ-ն նախարարությունից վերածվեցին կառավարությանը առընթեր մարմինների: Իշխանությունը հոգաց այն մասին, որ ՆԳ և ԱԱ նախարարները չներկայանան խորհրդարան, և պատգամավորները իրենց հարցերով չանհանգստացնեն նրանց: Մի պահ խոսակցություններ կային, որ իշխանությունը որոշել է տեղի տալ արևմտյան կառույցների պահանջներին և ստեղծել ՆԳ նախարարություն, դրանից առանձնացնելով ոստիկանությունը: Բայց այդ խոսակցությունները մնացին անցյալ անկատարի մակարդակում:

Էդմոն Մարուքյանը ասում է, որ ինքը հույս ուներ, որ այդ կառույցները կընդգրկվեին կառավարության կազմում կառավարման խորհրդարանական տարբերակի անցնելու պարագայում, բայց այդ սպասումները չարդարացան: Նա պնդում է, որ եթե այդ կառույցները կառավարության կազմում չեն, ապա խորհրդարանը չի կարող պատշաճ խորհրդարանական վերահսկողություն սահմանել այդ կառույցների կատմամբ: Օրինակ՝ պատգամավորները չեն կարող այդ կառույցների գործունեության ոլորտների հետ կապված խորհրդարանական լսումներ կազմակերպել և ոստիկանապետին կամ ԱԱԾ ղեկավարին հրավիրել այդ լսումներին: Այն պահից, երբ այդ կառույցները դուրս են բերվել կառավարության կազմից, ոստիկանապետն ու ԱԱԾ ղեկավարը ոտք չեն դրել խորհրդարան:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը փորձում է բացատրել, որ այդ կառույցների քաղաքական պատասխանատուն վարչապետն է, և նա կարող է պատասխանել այդ կառույցների գործունեության հետ կապված ցանկացած հարցի: Սա այնքան էլ հուսադրող բացատրություն չէ, քանի որ քիչ հավանական է, որ նոր ընտրված վարչապետը ընդհանրապես կգա խորհրդարան և կպատասխանի պատգամավորների հարցերին իր փոխարեն, ուր մնաց, որ դա անի նաև ոստիկանապետի և ԱԱԾ ղեկավարի համար:

Ընդհանրապես այն պնդումը, որ այն համակարգը, որը գործելու է ապրիլից Հայաստանում, շատ քիչ կապ է ունենալու կառավարման խորհրդարանական մոդելի հետ, միանգամայն տեղին է: Այնպես, ինչպես մինչև այժմ գործող կառավարման համակարգը կիսանախագահական չէր: Հայաստանում գործում է անձնիշխանություն, և չկան որևէ մոդելներ: Սահմանադրությունը, օրենքները, խորհրդարանն ու պետական իշխանության մյուս մարմինները ֆիկցիա են, սովորական դեկորացիաներ: Իհարկե բոլորը գիտեն դրա մասին, և բարեխղճորեն կատարում են իրենց վերապահված դերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում