Thursday, 23 07 2026
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Քոչարյանի հայտարարությունը փաստող տեսաձայնագրություն գոյություն չունի

«Եթե այդպիսի տեսաձայնագրություն լիներ, նրանք վաղուց, շատ վաղուց դա հրապարակել էին, կրակողներին էլ հայտնաբերել ու հրապարակավ պատասխանատվության էին ենթարկել, քանի որ դա իրենց ձեռնտու էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարության հիմք դարձած տեսաձայնագրությանը, որը վերջին շրջանում իսկական կռվախնձոր է դարձել։

Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմք չկա, քանի որ այն պնդումը, որ նա անում է, թե «ինչ-որ մարդիկ դուրս են գալիս մեքենաների հետևից և կրակում զինվորների վրա», այդ ամենը տեսաձայնագրություններով նախաքննական մարմինն ունի։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախաքննական մարմինը չի կարող ունենալ այդպիսի տեսաձայնագրություն: Եթե կա, ապա Գլխավոր դատախազությունը պետք է հրապարակի դրանք, հակառակ դեպքում պարտավոր կլինի հարցաքննել և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Կոստանյանին: Կոստանյանն էլ հակադարձել է՝ տեսաձայնագրությունը նախաքննական գաղտնիք է, հրապարակողին քրեական պատասխանատվություն է սպառնում։

«Իշխանություններն այս տարիների ընթացքում մշտապես խոսել են օրինաչափ պաշտպանության մասին, թե իբր ժողովուրդը կրակել է, իրենք էլ են կրակել։ Այս համատեքստում զրույց միշտ գնացել է, բայց որևէ ապացույց, որ դա կվկայի, կհաստատի այդ պնդումները, երբեք չենք ունեցել։ Ես այդպիսի բան չեմ հիշում։ Ինձ համար զարմանալի է, թե որտեղից են այդպիսի հայտարարություններ անում, թե գիտեք՝ այդպիսի ապացույց կա»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե այդպիսի ապացույց լիներ, ապա դա վաղուց պետք է քննության առարկա լիներ, քանի որ դա «իրենց օգնող ապացույց էր»։ «Պատկերացնում եք, եթե այդպիսի տեսաձայնագրություն լիներ, այդպիսի ապացույց լիներ, քանի տեսակ կպտտացնեին, հանրության մոտ համոզմունք կձևավորեին, որ իրենք ճիշտ են։ Գործընթաց կիրականացնեին, էդ կրակողին կայծակնային արագությամբ կհայտնաբերեին ու կդատեին։ Եվ հետո, երբ սկսվեց ընդդիմադիրների հալածանքները, բոլոր տեսանյութերը բացեցին, և այդ տեսանյութերում երևացող անձանց ինքնությունը պարզելու եղանակով կանչել են հարցաքննության։ Էդ ո՞նց կարող էր իշխանության համար նման կարևոր հանգամանքը դուրս մնար քննությունից և 10 տարի անց նոր դրա մասին խոսվեր։ Ես համոզված եմ, որ այդպիսի տեսաձայնագրություն գոյություն չունի։ Ես նման բան չեմ հիշում»,- մեզ հետ զրույցում զարմացած հարցնում է փաստաբանը։

«Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Առաքել Սեմիրջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նա Մարտի 1-ի գործով բոլոր նիստերին, բոլոր քաղբանտարկյալների դատավարություններին մասնակցել է, որոնց մեղադրական ճառերում նշված էր զանգվածային անկարգությունների կազմակերպում, զենքի կիրառում, բայց ոչ մի դատական նիստում, որպես փաստական ապացույց, որևէ տեսաձայնագրություն չի հրապարակվել։ «Ես ենթադրում եմ, որ եթե այդպիսի տեսաձայնագրություն լիներ, ապա բոլոր դատական նիստերում դա կօգտագործվեր ամբաստանյալների դեմ, ցույց կտային, որ մարդիկ են կրակել, ու այսօր, ասենք, Ալիկ Արզումանյանը կնշանակվեր ոչ թե դեսպան, այլ մինչև այսօր կլիներ ճաղերի հետևում, քանի որ հենց նա էր Տեր-Պետրոսյանի շտաբի պետը»,- ասաց Սեմիրջյանը՝ հավելելով, որ եթե այդպիսի տեսաձայնագրություն գոյություն ունենար, ապա Մարտի 1-ի գործով 150 դատապարտվածներից որևէ մեկի դատի ժամանակ, դա որպես փաստական ապացույց, կներկայացվեր, կհրապարակվեր։ «Եթե Քոչարյանի ասած նյութի կեսն էլ լիներ, ապա վաղուց դա կհրապարակվեր, քանի որ, ամեն արժած-չարժած պահի, իշխանությունները մեղադրել են ընդդիմությանը սուտ, կեղծ ցուցմունքների հիման վրա։ Պատկերացրեք, որ եթե ընդդիմադիրներին մեղադրում էին սուտ, կեղծ ցուցմունքների հիման վրա, ապա ինչ կանեին, եթե տեսաձայնագրություն լիներ, որտեղ երևում է, որ մարդիկ ավտոբուսի հետևից դուրս են գալիս, կրակում են զինվորների վրա և նորից թաքնվում են։ Եթե իրականում այդպիսի ձայնագրություն լիներ, իշխանությունը ստիպված չէր լինի մարդկանց սուտ ցուցմունքների հիման վրա դատել»,- ընդգծեց Սեմիրջյանը։

Առաքել Սեմիրջյանի խոսքերով՝ իշխանության ներկայացուցիչները հիմա նման վստահությամբ պնդումներ են անում, թե նման ձայնագրություն կա, քանի որ վստահ են, որ իրենց օրոք Մարտի 1-ի գործը չի բացահայտվի, և իրենք էլ կարող են չեղած բանը նախաքննական գաղտնիք համարելով, հայտարարելով ման գալ. «Ցանկացած իշխանություն վստահ է, որ նա հավերժ է, բայց իրենց վստահությունը ժամանակի հարց է։ Իրենք ամեն ինչ անում են, որ ժամանակ շահեն, որ գոնե իրենց կյանքի օրոք Մարտի 1-ը չբացահայտվի։ Իրենց խնդիրը իրենց կաշին փրկելն է»,- եզրափակեց Առաքել Սեմիրջյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում