Թուրքիան կարևոր դեր է խաղում ԵՄ էներգետիկ անվտանգության ոլորտում, և դա պետք է հաշվի առնվի ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցություններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում անցկացվող Ատլանտյան խորհրդի էներգա-տնտեսական գագաթնաժողովի ժամանակ՝ փոխանցում է Hurriyet-ը:
«Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա գազ է մատակարարվում Կենտրոնական Ասիայից, Մերձավոր Արևելքից ու Կովկասից: Մենք կարծում ենք, որ դա լուրջ ներդրում է էներգետիկ անվտանգության ապահովման, ԵՄ կայունության բարեկեցության գործում»,- ասել է Գյուլը:
Նախագահի խոսքով՝ ԵՄ-ն պետք է հաշվի առնի Թուրքիայի դերը Եվրոպայի էներգետիկայի ոլորտում:
«Հաշվի առնելով Թուրքիայի աշխարհագրական դիրքը, խելացի կլինի Թուրքիայի տարածքի միջոցով մատակարարել գազը, որի նոր պաշարները վերջերս հայտնաբերվել է Միջերկրական ծովում»,- հավելել է նա:










































