Wednesday, 15 07 2026
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան

Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը վտանգի տակ է. The Wall Street Journal

Եվրոպացի առաջնորդները փորձում են փրկել խոստումնալից համաձայնագիրը Ուկրաինայի հետ և նոր առաջարկներ են ներկայացնում նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ գրում է The Wall Street Journal-ը:

Ինչպես պարբերականին փոխանցել են լավատեղյակ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները, նոյեմբերի 20-ին Ուկրաինայի նախագահը Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի կարող ստորագրել համաձայնագիրը:

«Նա ուղղակի խաղում է մեզ հետ: Փորձում է ինչքան հնարավոր է՝ շատ բան քաղել մեզնից. ավելի շատ գումար, ավելի շատ զիջումներ»,- կարծում է զրուցակիցներից մեկը:

Բանակցություններում հիմնական հարցը շարունակում է մնալ Յուլյա Տիմոշենկոյի ճակատագիրը, ով, եվրոպացիների կարծիքով, դատապարտվել է քաղաքական դրդապատճառներով: Ուկրաինայի ղեկավարությունն իր հերթին ցանկանում է համաձայնագրի հետ ստանալ ֆինանսական օգնության շռայլ փաթեթ, սակայն հասկանալի չէ, թե որքան գումար է պատրաստ տրամադրել իր անդամներին սնանկությունից փրկվել փորձող ուժասպառ եղած ԵՄ-ն՝ ասվում է հոդվածում:

Միևնույն ժամանակ Կրեմլը հարևաններին նախազգուշացրել է, որ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը կարող է բացասաբար ազդել Ռուսատսանի հետ առևտրային հարաբերությունների վրա:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները սուր կերպով արձագանքում են այն բանին, ինչը կոչում են «ահաբեկում» Ռուսաստանի կողմից:

«Ոչ մի երրորդ երկիր վետո դնելու իրավունք չունի» ,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 18-ին:

Իսկ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը նոյեմբերի 20-ին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Մոսկվան վարում է սպառնալիքների կոշտ քաղաքականություն՝ փորձելով հասնել նրան, որպեսզի Ուկրաինան «հնազանդվի»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Կիևի վրա աններելի ճնշում են գործադրում հենց եվրոպական երկրների ղեկավարները:

Եվրամիության պաշտոնյաներն իրենց ուժերի սահմաններում անում են ամեն ինչ՝ ուկրաինացիներին անհրաժեշտ ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Վերջերս նրանք համաձայնագիր են կազմել, որի համաձայն՝ Ուկրաինան կարող է գազ ստանալ Սլովակիայից: Այն կարող է ստորագրվել արդեն նոյեմբերի 22-ին: Բացի այդ, Բրյուսելը կարող է Կիևին տրամադրել 610 միլիոն եվրո՝ պայմանով, որ նա առաջինը պայմանավորվի ԱՄՀ-ի հետ:

Ընդհանուր առմամբ Եվրոպան հակված է մտածել, որ Ուկրաինան ժամանակ է ձգում՝ հույս ունենալով ավելի շատ շահել:

«Դա առևտուր վարելու մարտավարություն է, նրանք նայում են, թե ինչքան կարելի է ստանալ ԵՄ-ից, ինչքան՝ Ռուսաստանից»,- ասել է Եվրախորհրդարանի անդամներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում