28-ամյա գրող և մարզիկ Ռոս Էջելին որոշել է «ավելի առողջ հարաբերություններ ստեղծել մարդկանց և կշեռքների միջև` ապացուցելով, որ քաշը կարող է փոխվել շատ գործոնների ազդեցությամբ և ոչ միայն այրված ճարպի քանակությամբ»:
Ռոսը փորձել է 24 ժամվա ընթացքում 24 ֆուտ (11 կգ) քաշ գցել,և դա նրան հաջողվել է:
Սկզբում նա նախ տաք ջրով և աղով լոգանք է ընդունել և վիտամիններով հարուստ ջրի ոչ մեծ քանակություն ընդունել: Նա ասել է, որ 24-ժամյա սննդակարգից ինքը ամբողջությամբ բացառել է աղը: Հետո մարզիկը գնացել է սաունա, ապա՝ մարզասրահ:
Հաղթահարելով այս գործընթացները` նա 11 կգ քաշ է գցել և թարմ է մնացել: Ռոսը, սակայն խոստովանել է, որ իր մեթոդը վտանգավոր և տհաճ է:
Այս մասին գրում է Oddity Central-ը:










































