Tuesday, 28 07 2026
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն

Առաջին անգամ՝ Վենգերի կարիերայում. Պատճառը Մխիթարյանի ետ փոխանցումնե՞րն են

Լոնդոնի «Արսենալը» 10-րդ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում: 2014/2015 և 2015/2016 թթ. մրցաշրջանում «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայում կրել էր 7-ական պարտություն: 2016/2017 թվականին էլ Վենգերի թիմը առաջնությունում պարտվել էր 9 անգամ: Այս մրցաշրջանի ավարտից դեռևս 9 տուր առաջ «Արսենալի» ցույց տված արդյունքը, մեղմ ասած, գոհացնող չէ: Շատերը հույս ունեին, որ «Բրայթոնի» դեմ «Արսենալը» կենաց-մահու կռիվ կտա՝ երկրպագուներին ցույց տալու համար, որ իրենց սիրելի թիմն ամենևին փալաս չէ:

«Արսենալի» վերջին ելույթներն ու պարտությունները դժվար է ինչ-որ կերպ բացատրել: Կարելի է խոսել տակտիկական վրիպումների, խաղային օղակներում առկա խնդիրների մասին, բայց ֆուտբոլիստների մանկական, ծիծաղելի սխալները վկայում են թիմի վերջնական փլուզման մասին: Համեմատության համար նշենք, որ Օբամեյանգի և Օզիլի տրանսֆերային արժեքը գերազանցում է «Բրայթոնի» բոլոր խաղացողների տրանսֆերային ընդհանուր արժեքին:

Երեկվա պարտությունը «Արսենալի» երկրպագուները գնահատել են օրինաչափ՝ վստահ լինելով, որ Վենգերի գլխավորությամբ լոնդոնյան թիմը դատապարտված է ձախողման: Դեռևս անցյալ տարի «Արսենալի» երկրպագուները երթեր և բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով ֆրանսիացի մասնագետի հրաժարականը: Անցյալ տարի Վենգերը հնարավորություն ուներ հեռանալու որպես հերոս: Հերոս, որի գլխավորությամբ «Արսենալը» տարիներ շարունակ հիացրել էր միլիոնավոր երկրպագուների:

Վենգերին թվում է, թե առանց իրեն «Արսենալը» կկործանվի, և ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ: Նա չի գիտակցում, որ իր ֆուտբոլի ժամանակն արդեն անցել է: Վերջին տարիներին Վենգերի ֆուտբոլը ոչնչով չի զարմացնում: Ու ընդհանրապես, լինելով մեծ մարզիչ, Վենգերին ինչ-որ բան չի հերիքել մեծ հաղթանակների համար: Ֆրանսիացի մասնագետը «Արսենալը» գլխավորում է 1996 թվականից: 22 տարիների ընթացքում «Արսենալին» եվրագավաթների խաղարկություններում չի հաջողել գոնե մեկ տիտղոս նվաճել: Եթե այս տարի էլ Վենգերը չհեռանա «Արսենալից», կարծում ենք՝ վերջնականապես կդառնա երկրպագուների «աչքի փուշը»:

Ինչևէ, «Բրայթոնի» հետ հանդիպումից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչը կրկին անգամ խոսել է խնդիրների ու ծանր ժամանակահատվածի մասին: «Ցավում եմ, որ կրկին չհաղթեցինք: Չէինք կարողանում ակտիվ խաղալ, հոգնած էինք: Թիմում առկա է մոտիվացիայի պակասը, ինչը արտացոլվում է խաղացողների ոչ այնքան արդյունավետ գործողություններում: Ամեն դեպքում, կարծում եմ, երկրորդ խաղակեսում լավ խաղացինք։ Կարծում եմ՝ շատերը կընդունեն, որ դժվար է վերականգնվել նախորդ շաբաթ տեղի ունեցած ծանր հանդիպումներից հետո: Հոգեբանական տեսանկյունից ևս դժվար է ուշքի գալը, մեզ մոտ դժվար շրջան է։ Կարող եմ ասել, որ շատ դժվար է լինելու առաջնությունն ավարտել լավագույն քառյակում և իրավունք ձեռք բերել հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Կարծում եմ՝ դա տեսականորեն անհնար է։ Դրա համար անհրաժեշտ է, որ լավագույն հնգյակում գտնվող թիմերից 2-ը ձախողվեն։ Մեր գլխավոր խնդիրը ճգնաժամից դուրս գալն է: Պետք է հասկանանք՝ ինչ պետք է անել նորից հաղթելու համար: Խոստովանեմ, որ կարիերայիս ընթացքում առաջին անգամ է նման բան տեղի ունենում: 4 անընդմեջ պարտություն երբեք չէինք կրել: Ուզում եմ հայտարարել, որ ես ունեմ փորձ ու ցանկություն ծանր իրավիճակից դուրս գալու համար։ Հիմա ժամանակը չէ հուսահատվելու, մենք պետք է օգնենք միմյանց: Համախմբվելն ուղղակի այլընտրանք չունի: Առջևում «Միլանի» հետ կարևոր հանդիպումն է: Պետք է կարողանանք վերականգնվել թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեբանորեն։ Վերջին 10 օրում մեծ ուժեր ենք վատնել, և խաղացողների մոտ նկատվում է հոգնածություն»,- ասել է Վենգերը:

«Բրայթոնի» դեմ խաղում կրկին անգամ աչքի չընկավ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալի» երկրպագուները վստահ են, որ Վենգերի հիմար քայլերից էր Սանչեսի փոխարեն հայ ֆուտբոլիստին թիմ բերելը: «Սանչեսին Մխիթարյանի հետ փոխանակելով՝ Վենգերը փորեց իր գերեզմանը: Սանչեսն ուներ համարձակություն իր ետևից տանելու խաղընկերներին, իսկ Մխիթարյանը ծանր իրավիճակում գնդակը շարունակ ետ է փոխանցում՝ քայքայելով ֆանատների նյարդերը: Վենգերը պետք է հեռանա, իսկ Մխիթարյանն ու Օբամեյանգը տեղ չունեն «Արսենալի» կազմում»,- Թվիթերում գրել է «Արսենալի» ֆանատ @Marin7s-ը:

Նկատենք, որ Մխիթարյանի խաղը «Արսենալում» այնքան էլ չի ստացվում: Մեր ֆուտբոլիստը շարունակ աջ եզրից տեղափոխվում է ձախ եզր՝ չկարողանալով գտնել իր տեղը դաշտում: Ակտիվությունն ու նվիրվածությունն այսօր բավարար չեն հաջողության հասնելու համար:

Հաջորդ հանդիպումը «Արսենալը» անցկացնելու է մարտի 8-ին՝ Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումն անցկացնելով «Միլանի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում