Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Անհասկանալի է 7,5% տնտեսական աճի պայմաններում 36 հազ. մարդու արտագաղթը. Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՎԾ-ի կողմից հայտարարված 7,5 տնտեսական աճին․

2017-ի ԱՎԾ վիճակագրական տվյալների վերլուծությունը մտահոգում է։ Նորից դիմել են կեղծիքների։ Մի շարք մակրոտնտեսական թվեր չեն համընկնում։ Այսպես, անհասկանալի է 7,5% տնտեսական աճի պայմաններում 36 հազ. մարդու արտագաղթը։ 2017-ի դեկտեմբերին գրանցվել է 240 հազ դրամ միջին աշխատավարձ, նույն թվում մասնավոր հատվածում՝ 278 հազ դրամ։

Ի՞նչու մարդիկ դա չեն նկատում։ եվ ընդհանրապես, 2007-ի համեմատ միջին աշխատավարձն աճել է 220%-ով (3.2 անգամ) 48.2% գնաճի պայմանններում, ի՞նչու է 300 հազ մարդ լքել Հայաստանը։ Մի՞թե այդքան ապերախտ են լինում։ Կամ աշխատավարձի նման աճի պայմաններում այդ ի՞նչու է աշխատավարձի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կտրուկ անկում ապրել։ Հիմա 2017-ի մասին։ Անշուշտ, կառավարությունը ջանքեր է թափել։ Ինչ-որ աճ կա։ Այդ մասին խոսել ենք։ Բայց պարզ մակերեսային վերլուծությունը նոր վիճակագրական խեղաթյուրումներ ու հավելագրումներ է վեր հանում։ Խոսենք ներդրումների և ՀՆԱ դեֆլյատորի մասին։

Կառավարությունը դեռ տարեսկզբին հայտարարեց 850 մլն դոլար ներդրումների մասին։ Տարեվերջին հրապարակվեց փաստացի կատարողականը՝ 856.5 մլն դոլար (http://www.gov.am/u_fi…/file/documents/INVESTMENTS_28_02.pdf) կամ 415.9 մլրդ դրամ՝ իբրև ներդրումներ հիմնական կապիտալի վրա։ Սկզբից ոչ-ոք կառավարությանը չէր հավատում։ Պարզապես չէին հասկանում։ Կառավարությունը հո չէր խոստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին։ Խոսքը հիմնական կապիտալի տարրերի վրա կատարվող ներդրումների մասին էր։ Ի վերջո, կառավարությունը խոստացածը «կատարեց». 415,9 մլրդ դրամ։ Սակայն թիվը 2016-ի թվից պակաս էր։ Այդ տարի եղել էր 410,6 մլրդ դրամ (http://www.cisstat.ru/)։ Բայց 2017-ին 2,6 տոկոս ՍԱԳ, 3.2% արդյունաբերական և 6.7% շինարարական գների աճ կա։ Ուրեմն, 2017-ի ներդրումները զգալիորեն պակաս են 2016-ից։ Ավելացնենք նաև, որ այդ նույն ներդրումները 2015-ին եղել են 481,5, 2014-ին՝ 463.9, 2013-ին՝ 453.4, 2012-ին՝ 479.4, 2011-ին՝ 504.8, 2010-ին՝ 588.8, 2009-ին՝ 579.7, 20 2008-ին՝ 858.7 և 2007-ին՝ 671 մլրդ դրամ։ Հիմա նայենք թե հիմնական կապիտալի ի՞նչ ներդրումների հետ գործ ունենք։ Կառավարության նշված կայքում թվարկած է 58 ծրագիր։ Անդրադառնանք առաջին 12-ին։

1. «Մանկատների և խնամքի կենտրոնների վերանորոգում և հիմնանորոգում» – 0,36 մլն դոլար։ Սխալ է։ Վերանորոգումը չի կարող ներդրում լինել։

2. «Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրեր»։ 2.8 մլն դոլար։ Ներդրումներ չկան։

3. «Բժշկական կենտրոնների վերանորոգում, սարքավորումների ձեռքբերում և նոր ծառայությունների հիմնում»։ 24.4 մլն դոլար։ Ներդրումներ են միայն սարքավորումների ձեռք բերումը։

4. «Նոր կառուցվող մարզային լաբորատորիաների ապահովում սարքավորումներով»։ 6.9 մլն դոլար։ Ներդրում է։

5. «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում ՔԿՀ պիլոտային ստորաբաժանումներում»։ 0.04 մլն դոլար։ Ներդրում է։

6. «Քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումներ իրականացում»։ 2,4 մլն դոլար։ Ներդրում չէ։

7. «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծում»։ 0.09 մլն դոլար։ Պարզ չէ։

8. «Աջակցություն Հայաստանի Կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործում՝ ընդլայնելու օրենսդրական և կարգավորող դաշտը ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգին աջակցելու նպատակով» դրամաշնորհային ծրագիր։ 0.04 մլն դոլար։ Ներդրում չէ։

9. «Պահպանվող տարածքների աջակցման, ԲՀՊՏ-ների կարողությունների զարգացման ծրագրեր, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագիր»։ 1.6 մլն դոլար։ Ներդրում չի երևում։

10. «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիր»։ 1 մլն դոլար։ Ներդրում չի երևում։

11. « Քաղաքային կանաչ լուսավորության ծրագիր»։ 0.5 մլն դոլար։ Ներդրում չի երևում։

12. «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորման ծրագիր»։ 0.6 մլն դոլար։ Ներդրում չէ։ Այսպես շարունակ։ 40 մլն-ից հազիվ կեսը ներդրում լինի։ Այսպիսով, ընդհանուրի նկատմամբ մոտ 300-350 մլն դոլարի «ներդրում» է հավելագրած։

ԱՎԾ մյուս քայլը ՀՆԱ դեֆլյատորն է։ 2017-ի առաջին եռամսյակում դեֆլյատորը եղել է 1.2%, երկրորդում՝ 0.4%, երրորդում՝ -0.01% և չորրորդում՝ ….6,3%։ Հայտնի հնարք. Նույն բանն ԱՎԾ-ն արել էր 2012-ին, երբ 7.2% տնտեսական աճ էր նկարել։ Այնպես որ ժողովուրդը ապերախտ չէ. եթե իրական աճ լիներ, մասսայաբար Հայաստանը չէր լքի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում