Ինչպես արդեն գիտեք՝ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի Ազգային ժողովի կողմից չեղյալ համարելուն հետևեց բավականին բուռն արձագանք, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։ Հայաստանում արձագանքները կարելի է ասել՝ շատ մեղմ էին, իսկ արտաքին արձագանքների վրա արժի ուշադրություն դարձնել։ Այդ առիթով «Առաջին լրատվական»-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։
– Կարևոր չի, թե ինչ ձևաչափով, բայց ինը տարի այդ արձանագրությունները գոյություն ունեն, դա պետք է կորած ժամանակահատվա՞ծ համարենք։
– Ճիշտն ասած՝ դա մի ժամանակահատված էր, երբ ընթանում էր դիվանագիտական որոշակի պրոցես, որտեղ բախվում էին հայկական և թուրքական շահերը, հայկական դիվանագիտությունը բախվում էր թուրքական տարատեսակ ճնշումների, և, բացի այդ, դա մի ժամանակահատված էր, երբ հայկական «պլան մինիմումի» և «պլան մաքսիմումի» ընկալումները տարբերվում էին, քանի որ, ի սկզբանե նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։








































