Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Բեռլինում կայացել է «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» քննարկում

Բեռլինում «Գերմանիայի բռնապետության դեմ պայքարի և վերաիմաստավորման դաշնային հիմնադրամի» կենտրոնակայանում Հիմնադրամը և ՀՀ դեսպանությունը փետրվարի 28-ին կազմակերպել են «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ և անցյալի նկատմամբ ընկալումները» թեմայով քննարկում՝ նվիրված Սուգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հիմնադրամի ղեկավար, դոկտոր Աննա Կամինսկին:

Ողջունելով ներկաներին՝ դեսպան Սմբատյանն անդրադարձավ բռնապետական պայմաններում անցյալի հիշողության պահպանման՝ տարբեր հանցագործությունների զոհերի հիշատակման մշակույթին: Դեսպանը նաև ներկայացրեց Արցախյան շարժման սկզբնական փուլի զարգացումները և ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայ բնակչության կոտորածները Սումգայիթում, Բաքվում և այլուր, որոնք պատասխան էին իրենց արդար կամքը բարձրաձայնելու նպատակով հայերի կազմակերպած խաղաղ ցույցերի:

Դեսպան Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով դաշնային հիմնադրամի ղեկավարությանը, նշեց, որ միջոցառումը, որը տեղի է ունենում սումգայիթյան զոհերի 30-ամյա հիշատակի օրերին, խորհրդանշական է և պարտավորեցնող: Նա ընդգծեց, որ հանցագործությունը ժամանակին դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից, այդ մասին համապատասխան բանաձև է ընդունել նաև Եվրախորհրդարանը, սակայն, ցավոք, մինչ օրս հանցագործներն իրենց պատիժը չեն կրել:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Քյոլնի համալսարանի Արևելյան Եվրոպայի պատմության ամբիոնի պրոֆեսոր Գերհարդ Զիմոնը, Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանի գիտաշխատող, պատմաբան Հայկ Մարտիրոսյանը: Քննարկումները համակարգում էր Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը: Ներկա էին նաև Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական գործիչներ, ակադեմիական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք:

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում սկիզբ առած ազգային շարժումների զարթոնքին, հայ ազգային շարժման հարցում Ցեղասպանության հիշողության դերին, Արցախյան շարժման առաջին տարիների զարգացումներին, ինչպես նաև պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում