Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Հայ-ամերիկյան օրակարգը լրացնելու մեծ ներուժ ունենք․ ԱԺ պատվիրակությունը աննախադեպ այց կկատարի ԱՄՆ կոնգրես

Մարտի 5-10-ը նախատեսված է Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի այցը ԱՄՆ, մասնավորապես Վաշինգտոն և Նյու-Յորք, ինչը տևական ժամանակահատվածի համար առաջին այցն է Միացյալ Նահանգներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ով, ի դեպ, գլխավորելու է հայկական պատվիրակությունը:

Նրա խոսքով՝ նախորդ տարի Հայաստան են այցելել այդ խմբի Armenian caucus-ի անդամները, ունեցել են մի շարք հանդիպումներ, նաև Արցախ են այցելել: Սա կարծես պատասխան այցն է։

«Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ինչպես ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, այնպես էլ պետքարտուղարությունում: Բավական հագեցած օրակարգ է: Առավելապես քաղաքական բաղադրիչը կլինի օրակարգում, ինչպես նաև կլինեն հանդիպումներ հայ համայնքի հետ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հայ-ամերիկյան օրակարգի բացակայության մասին պնդումներին՝ նա ընդգծեց. «Կարծում եմ՝ մենք մեծ ներուժ ունենք հայ- ամերիկյան օրակարգը լրացնելու տեսանկյունից: Ունենք որոշակի հարցեր, որտեղ կա որոշակի համագործակցություն, տարբեր ձևաչափերով, բայց գլոբալ առումով, քաղաքական տեսանկյունից կարծում եմ՝ կան հարցեր, որոնց ուղղությամբ արժե, որ կողմերը խորացնեն համագործակցությունը: Մեր այցը այդ առումով լավ խթան կլինի»:

Դիտարկմանը, որ տարեցտարի ԱՄՆ օգնությունները տարբեր երկրներին նվազում են, այդ թվում Հայաստանին, արդյոք դա հենց հայ ամերիկյան օրակարգի բացակայության հետ չի կապված, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Դա նախևառաջ ամերիկյան վարչակազմի մոտեցումների դրսևորման արտահայտություն է, օգնությունների բյուջեի կրճատումը միայն Հայաստանի դեմ ուղղված չէ, հատկապես, քննարկումների արդյունքում որոշակի գումար այդուհանդերձ, նախատեսվեց: Մենք եթե կարողանանք խորացնել մեր հարաբերությունները և հստակ ծրագրեր նախատեսել, բնականաբար, այդ ծրագրերի շրջանակում բյուջետային հատկացումները կամ առհասարակ տարբեր ծրագրերով ֆինանսավորումներն ավելի բարձր մակարդակի և նոր որակի կբարձրացնենք: Սա կապված է փոխգործակցության ակտիվացման հետ»:

Արփինե Հովհաննիսյանը չի կիսում տեսակետը, թե Հայաստանը քաղաքական առումով ԱՄՆ-ին ոչինչ չունի առաջարկելու, և տնտեսական բաղադրիչը պետք է խորացնի: «Չեմ կիսում այդ տեսակետը: Կարծում եմ՝ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ և դրա համար մի շարք գործոններ կան: Տնտեսական բաղադրիչի առումով կարևոր էր կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հետ կապված զարգացումները: Այնպես որ կարելի է տնտեսական համագործակցությունը խորացնելու եզրեր գտնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում