Wednesday, 15 07 2026
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ կհարվածի պետականությանը, անվտանգությանը

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունների որակի խնդրից է, որ ռուս սահմանապահներին հայ-իրանական, հայ-թուրքական սահմանից, «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու գործընթաց չի մեկնարկում։

«Երբ տեսնում ենք, թե ռուս սահմանապահների դուրսբերման խնդրի հետ կապված ինչպիսի փոթորիկ է բարձրացել ռուսական ԶԼՄ-ներում, և ինչպես են մեր պաշտոնյաները սուսուփուս քաշվել անկյունները, լռում և ձայն չեն հանում, սա ցուցանիշն է այն բանի, որ անվտանգության ոլորտի դաշնակցային հարաբերություններում այնպես չէ, ինչպես պետք է լինի, որովհետև անհեթեթություն է, երբ խնդրի նկատմամբ շատ ավելի ակտիվ դիրքորոշում են հայտնում ռուսական ԶԼՄ-ները, քան հայ պաշտոնատար անձինք, որոնց է իրականում մեր հայտարարությունը ուղղված, հասցեագրված եղել»,- շեշտեց նա։

Արման Մելիքյանը ընդգծեց, որ թիվ մեկ նպատակ պիտի լինի այսօր իշխանության որակը փոխելը. փաստացի գործ ունենք դե ֆակտո իշխանության հետ, որը պետականության ոչնչացման համար լավագույն նախադրյալներից մեկն է, լեգալ չէ, դրսում է հովանավորներ փնտրում, ինչը օգտագործվում է արտաքին ուժերի կողմից։

«Մեզ համար խնդիր է Հայաստանում թեկուզ հասարակական այն առանցքը ստեղծել, որը կկարողանա երկրի ինքնիշխանությունը առաջ մղելու խնդիրը լուծել»,- շեշտեց նա։

Մեր զրուցակիցը կարծում է, որ որքան էլ փորձի Սերժ Սարգսյանը անվտանգության հայեցակարգ փոխել, միևնույն է՝ դա հավելյալ արժեք չի կարող ունենալ, պետք է հասարակության հետ երկխոսության նստել։ Արման Մելիքյանը կարծում է, որ եթե Սերժ Սարգսյանը, հակառակ իր խոստման, ստանձնի վարչապետի պաշտոնը, դա կխորացնի անվստահությունը պետական ինստիտուտների, իր նկատմամբ, ինչը ընդհանուր առմամբ հարված է նաև մեր պետականությանը, անվտանգությանը։

«Կեղծ իշխանավորին իշխանության պահելու իրական ազդակ որևէ մեկը չի կարող ունենալ Հայաստանում՝ բացի նրանցից, ովքեր դրանից անձնական օգուտներ կարող են ունենալ նյութական մակարդակում»,- ընդգծեց Արման Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում