Նման տարօրինակ ձևով քաղաքի իշխանությունները փորձում են սահմանափակել կարմիր լապտերների փողոց այցելող զբոսաշրջիկների թիվը։ Զբոսաշրջիկներին նաև արգելվել է իրենց հայացքներով շփոթեցնել հասարակաց տների այցելուներին։ Նոր օրենքները ուժի մեջ են մտնելու ապրիլից։

Տուրիստական խումբ է համարվում հիմա հինգ հոգուց կազմված խումբը և ոչ ավել, քան քսան հոգին։ Էքսկուրսիայի ժամանակ աղմկել, ալկոհոլ կամ թմրանյութեր օգտագործելը նույնպես արգելվում է, ինչն իհարկե լավ է։

Զբոսաշրջիկները պետք է լքեն Red Light District՝ Կարմիր լապտերների փողոցը ուղիղ ժամը 23-ին։

Գիդերը պետք է հետևեն այս կանոնների պահպանմանը, իսկ դրանք խախտելու դեպքում կտուգանվեն 190 եվրոյի չափով։ Եթե այս կանոնները խախտի զբոսաշրջային գործակալությունը, այն կտուգանվի 950 եվրոյով։ Երեք տուգանքի դեպքում ֆիրման զրկվում է լիցենզիայից։

Այս ամենը գիտակցելով՝ կարելի է միայն խղճալ Ամստերդամի բնակիչներին. որքան են նրանց զզվեցրել զբոսաշրջիկերը և սեփական քաղաքապետարանը, ում գաղափարները նրանք արդեն աբսուրդային են անվանում։








































