Փարիզյան երկու նորաձև ռեստորաններ մեղադրվում են այն բանում, որ դրանց աշխատակիցները հաճախորդներին նստեցնում են` ելնելով նրանց արտաքին տեսքից: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, խոսքը Le Georges և Café Marly հաստատությունների մասին է: Դրանց սեփականատերերը Տյերի և Ժիլբեր Կոստ եղբայրներն են:
Ռեստորանների դեմ մեղադրանք են ներկայացրել նախկին աշխատակիցները: Նրանց խոսքերով` իրենք հրաման են ստացել «ոչ բարետես» հաճախորդներին նստեցնել անկյունային սեղանների շուրջ:
Նրանք նաև նշել են, որ բացառություն են կազմում միայն հայտնի անձինք, որոնց տրամադրում են լավագույն սեղանները՝ անկախ նրանց տարիքից և արտաքին տեսքից:








































