Friday, 24 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Սարգսյանի միաժամանակյա խաղի սեանսը Ծառուկյանի և Կարապետյանի հետ

Նախօրեին կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով գյուղատնտեսությանն աջակցելու վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած օրինագծին, որը կառավարությունը չի արժանացրել հավանության, այն ըստ էության որակել էր պոպուլիստական, ասելով, թե այդպիսի նախաձեռնություններ ապագայում շատ կլինեն: Կարեն Կարապետյանը որոշակիորեն բավական կոշտ է արձագանքում «Ծառուկյան» դաշինքի քայլին, և համադրելով այդ բնորոշումը նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հարցադրումներին Կարեն Կարապետյանի պատասխանների նկատելիորեն ագրեսիվ տոնայնությանը, ակնառու է դառնում, որ վարչապետը «Ծառուկյան» դաշինքը դիտարկում է այսպես ասած քաղաքական վտանգի աղբյուր: Կարապետյանի այդ մտահոգությունը կամ դիտարկումը, անկասկած, ունի հիմք՝ հաշվի առնելով «Ծառուկյան» դաշինքին Սերժ Սարգսյանի արած առաջարկը և այն ընդունելու դաշինքի հակվածությունը:

Սերժ Սարգսյանը ընդունելով ԱԺ խորհրդի անդամներին, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարին և դաշինքից ԱԺ հանձնաժողովների նախագահ պատգամավորներին, հայտարարել էր, որ նախագահի ընտրության հարցում կցանկանար «ընդարձակ մեծամասնություն»: Ինչպես հայտնի է, Հայաստանի չորրորդ նախագահին պետք է ընտրի խորհրդարանը: Կոալիցիոն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն չունեն առաջին փուլով պահանջվող ձայների քանակը՝ 3/5-ը ապահովելու հնարավորություն, և կպահանջվի ձայն «Ծառուկյան» դաշինքից՝ նվազագույնը 14 ձայն: Սերժ Սարգսյանի համար դա թերևս չի լինի խնդիր, նա, անկասկած, կկարողանա ապահովել այդ 14 ձայնը, սակայն Սարգսյանը Ծառուկյանին առաջարկում է պայմանավորվել, քանի որ խնդիրը այստեղ դիտարկվում է ավելի լայն փոխադարձ շահերի համատեքստում և միայն նախագահի ընտրության հարցը չէ, որ առկա է: Իսկ այդ համատեքստում էլ Սերժ Սարգսյանը չունի ցանկություն լարել հարաբերությունը Ծառուկյանի հետ, նրան դնելով անհարմար դրության մեջ, այսպես ասած՝ 14 ձայն «փախցնելով»:

Ի վերջո, այդ դեպքում Սարգսյանը ստանալով իրեն անհրաժեշտը նախագահի ընտրության հարցում, կարող է հեռանկարում ստանալ ավելորդ խնդիրներ, որն իրեն պետք չէ: Այդ պատճառով, Սարգսյանը Ծառուկյանին առաջարկում է համաձայնություն, ինչը Գագիկ Ծառուկյանը չի բացառել: Այդ պայմանավորվածությունը բնականաբար չի կարող չանհանգստացնել Կարեն Կարապետյանին: «Ծառուկյան» դաշինքի հանդեպ նրա հռետորաբանության մեջ ագրեսիվության նկատելի աճը դրա դրսևորում է կամ վկայություն: Այստեղ, անշուշտ, խնդիրը միայն Ծառուկյան-վարչապետ ապրիլին ընդառաջ աճող դիմակայության մեջ չէ: «Ծառուկյան» դաշինքը պատասխանել է, թե պոպուլիզմը «գոլեր խփելու» մասին հայտարարություններն էին, որ արվում էին Կարեն Կարապետյանի համար: Այստեղ ուշագրավ է նաև, որ նրա «ամեն օր գոլ խփելու» մասին հայտարարել է Սամվել Կարապետյանը, երբ ստեղծում էր ներդրողների ակումբը կամ հայտարարում այդ մասին՝ Կարեն Կարապետյանի հետ:

Խոշոր հաշվով, «Ծառուկյան» դաշինքը ոչ թե Կարեն Կարապետյանին, կամ ոչ միայն Կարեն Կարապետյանին, այլ նաև Սամվել Կարապետյանին է համարում պոպուլիստ: Համենայնդեպս, նա էր հայտարարում, որ վարչապետը ամեն օր գոլ է խփելու: Եթե գոլեր խփվում են, ապա գոնե հանրությունն առայժմ տեսնում է միայն իր դարպասին խփվող գոլերը: Հետևաբար, առնվազն քանի դեռ հանրությունը տեսնում է միայն դա, ապա, եթե ընդդիմախոսությունը պոպուլիզմ է, ապա իշխանախոսությունը դրանից պակաս չէ: Այստեղ թերևս քննարկման հարց չկա: Մնացյալը, թե միմյանց միջև ինչ հարց են փորձում լուծել երկու խոշոր ֆինանսական խմբերը, հանրությանն արդեն քիչ է առնչվում:

Միաժամանակ նկատելի է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը այդ գործընթացում սուբյեկտից վերածվում է օբյեկտի, որովհետև Ծառուկյան-Սամվել Կարապետյան կապիտալի քաղաքական դիրքերի մրցակցության կամ դիմակայության պարագայում, նշմարելի են առնվազն այդ երկու բևեռների որոշակի համաձայնություններ կամ այդպիսի գործընթացներ Ծառուկյան-Սարգսյան և Սարգսյան-Սամվել Կարապետյան առանձին ձևաչափերով կամ վեկտորներով: Կամ, պատկերավոր շախմատային լեզվով ասած՝ Սերժ Սարգսյանը միաժամանակյա խաղի սեանս է անցկացնում նրանց հետ, ինչը վարչապետի մոտ առաջացնում է խաղից դուրս մնալու և ընդամենը որևէ պարտիայում զոհաբերվելիք ֆիգուր դառնալու վտանգ: Կարեն Կարապետյանին, ըստ ամենայնի, ամենից նյարդայնացնում է հենց այդ հանգամանքը, ու հենց այդ հանգամանքն է թերևս նրա համար խանգարող հանգամանք դարձնում անորոշությունը, որի մասին Կարապետյանը խոսել էր դեռևս նախորդ տարեվերջին: Այդ հարցում նրա համար անորոշությունը խնդիր է ոչ թե Սերժ Սարգսյանի մտադրությունները չիմանալու, այլ պարզապես իրավիճակի որոշակիացման գործում մասնակցության կամ ներգրավվածության սուբյեկտային աստիճանի թուլացման պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում