Thursday, 23 07 2026
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

Օբաման կարող է քաղաքականություն վերադառնալ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է 2018 թվականին վերադառնալ քաղաքականություն։ Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ հղում անելով պետության նախկին ղեկավարին մոտ աղբյուրներին։

«Այն բանից հետո, երբ Օբաման լքել է Սպիտակ տունը, ողջ տարվա ընթացքում նա շատ զբաղված է եղել։ Նա մեծամասամբ ջանացել է չերևալ հանրությանը»,-հայտնում է պարբերականը։

Չի բացառվում, որ այս տարվա ընթացքում Օբաման ակտիվ մասնակցություն կունենա երկրի քաղաքական կյանքում, որպեսզի օգնի Դեմոկրատական կուսակցությանը վերադարձնելու նախկին ժողովրդականությունը։

2017 թվականի ընթացքում նա ճանապարհորդել է, հազվադեպ մասնակցել տարբեր միջոցառումների։ Նա ելույթներում ջանացել է չհիշատակել ներկայիս նախագահի անունը՝ նշելով միայն, որ «ներկայում ԱՄՆ-ում արտասովոր ժամանակներ են»։ Նա քննադատել է կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից դուրս գալու և իր նախաձեռնած առողջապահական ծրագիրը տապալելու նախագահի որոշումները։

Ինչպես նշում է պարբերականը՝ պաշտոնը լքելուց հետո 1 տարվա ընթացքում ամերիկացիների շրջանում Օբամայի վարկանիշն աճել է՝ հասնելով 60 տոկոսի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում