Thursday, 23 07 2026
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26

Քադաֆիի փողերի գործով ձերբակալվել է Սարկոզիի ֆինանսիստը

Ֆրանսիացի գործարար Ալեքսանդր Ջուրին ձերբակալվել է լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում՝ 2007 թվականին Նիկոլա Սարկոզիի նախընտական արշավն ապօրինաբար ֆինանսավորելու գործի հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նրան ձերբակալել են կիրակի։

Ֆրանսիացի քննիչները կասկածում են, որ Ջուրին հանդիսանում է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի միջոցներից Սարկոզիի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործի առանցքային գործող անձանցից մեկը։ Քադաֆին տապալվել էր 2011 թվականին՝ Սարկոզիի գլխավորած Ֆրանսիայի ակտիվ աջակցությամբ։ Գործը Փարիզում բացվել էր դեռևս 2013 թվականին, սակայն Ջուրին չի պատասխանել իրեն ուղարկված դատական ծանուցմանը։

Ինչպես կասկածում է քննությունը, 2009 թվականին Ջուրին առնչություն է ունեցել խարդախություններին՝ կապված թանկարժեք անշարժ գույքի հետ՝ ձևակերպելով Ֆրանսիայի հարավի առանձնատներից մեկի վաճառքը լիբիացի բարձրաստիճան պաշտոնյա Բաշիր Սալեհին, ով այդ ժամանակ զբաղեցրել է Աֆրիկյան ներդրումների լիբիական հիմնադրամի նախագահի պաշտոնը և հանդիսացել Քադաֆիի խորհրդական։

Առաջին անգամ Սարկոզիի արշավի ֆինանսավորման մասին լիբիական իշխանությունները հայտարարել էին 2011 թվականի մարտի սկզբին։ Մասնավորապես, Մուամար Քադաֆին ցուցադրել էր ինչ-որ վճարային փաստաթղթեր՝ անվանելով դրանք 100 տոկոսանոց ապացույցներ։ Հոր հայտարարությունը հաստատել էր նաև որդին՝ Սայֆ ալ-իսլամը։ Euronews-ի հետ հարցազրույցում նա պահանջել էր այդ ժամանակվա Ֆրանսիայի նախագահից ճանաչել լիբիական կառավարության կողմից ֆինանսական օգնության ստացման փաստը։ Տեղեկությունը հաստատվել է նաև մի շարք անկախ լրագրողական հետաքննություններով։ Սարկոզին, իր հերթին, կտրականապես հերքում է այդ պնդումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում