Thursday, 23 07 2026
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել

Օդերևութաբանական որոշ գործընթացներ ազդում են ձմեռային սեզոնի կլիմայական պայմանների վրա

Հայաստանի տարածքում ձմեռային սեզոնի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա իրենց ազդեցությունը թողնում են մի քանի օդերևութաբանական գործընթացներ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ ձմեռային սեզոնի կանխատեսումները կատարվում են և՛ երկրագնդի օդային զանգվածների, և՛ օվկիանոսային հոսանքների ուսումնասիրության արդյունքում։

«Տվյալ տարածաշրջանի ձմեռային սեզոնի եղանակակլիմայական պայմանների ձևավորումը պայմանավորված է ամբողջ երկրագնդի մասշտաբի և՛ ջրային հոսանքների, և՛ օդային հոսանքների շրջանառական գործընթացների առանձնահատկություններով։ Այսինքն՝ Խաղաղ կամ Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ որևէ հոսանքի ակտիվացումը կամ թուլացումը ուղղակիորեն կարող է ազդեցություն թողնել Կովկասի, Հայաստանի տարածքի ձմեռային սեզոնի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա։ Բացի ծովային հոսանքներից, բավականին մեծ դեր ունեն օդային հոսանքները»,- շեշտեց Սուրենյանը։

Նրա պնդմամբ՝ Հայաստանի տարածքի վրա ձմեռային սեզոնի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողնում մի քանի օդերևութաբանական գործընթացներ։

«Առաջինը՝ սկանդինավյան անտիցիկլոնը, որը ապահովում է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը հյուսիս-արևմուտքից։ Երկրորդ օդերևութաբանական գործընթացն արևմտաեվրոպական անտիցիկլոնն է, որն ապահովում է համեմատաբար սառը, բայց խոնավ օդային հոսանքների ներթափանցումը արևմուտքից, որոնք իրենց հետ բերում են տեղումներ։ Հաջորդ անբարենպաստ երևույթներից մեկը սիբիրյան անտիցիկլոնն է, որը բերում է իր հետ բավականին ցուրտ օդային հոսանքներ։ Արդյունքում Հայաստանի տարածքում ձևավորվում են սառնամանիքային եղանակներ»,- ասաց Գագիկ Սուրենյանը և ներկայացրեց նաև տաք օդային հոսանքները, որոնք իրենց հետ բերում են տեղումներ՝ կիպրոսյան ցիկլոն, արևմտյան ու հարավային ցիկլոններ։

«Կիպրոսյան ցիկլոնը գալիս է Միջերկրական ծովի ավազանից և իր հետ բերում է ձյան առատ տեղումներ հանրապետության տարածքում, իսկ տաք պրոցեսների դեպքում՝ անձրևներ»,- նշեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում