Ամերիկյան Հավայան կղզիներում սառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ միջուկային հարվածի մասին ծանուցող համակարգ կփորձարկեն: Այս մասին հայտնում է NBC-ն:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ այդպիսի որշման նրանց դրդել են Փխենյանի և Վաշինգտոնի լարված հարաբերությունները:
Նահանգի Արտակարգ իրավիճակների հարցերով գործակալության ղեկավար Վերնա Միյագիի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի կողմից ատոմային հարված դժվար թե հնարավոր է, սակայն եթե դա տեղի ունենա, առավել հավանական թիրախ կլինեն հենց այդ կղզիները:
«Մենք Հյուսիսային Կորեային ավելի մոտ ենք, քան ԱՄՆ-ի ցամաքային տարածքների մեծ մասը: Չի կարելի չնկատել սպառնալիքը. մենք հետևում ենք լուրերին, տեսնում ենք, որ Հյուսիսային Կորեայում հրթիռների արձակումներ և միջուկային փորձարկումներ են իրականացվում»,- ասել է Միյագին:
Միջուկային հարվածի մասին ծանուցող համակարգը փորձարկել կսկսեն դեկտեմբերի 1-ից:






































