Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Երեք միլիոն՝ մինչև 2018-ի ապրիլ

Նախօրեին նախագահական նստավայրում ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանն իրականանալի է համարել 2040 թվականին 4 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու նպատակը, որի մասին նա հռչակել էր մայիսի 18-ին՝ նոր խորհրդարանի անդրանիկ նիստում ունեցած ողջույնի ելույթում: Հետաքրքիր է՝ երբ խորհրդարանում դեռեւս 9 տարի առաջ նա հայտարարում էր իր հայտնի մեգանախագծերի մասին, դրա՞նք էլ իրականանալի էր համարում այն ժամանակ, որոնք 9 տարի անց շարունակում են մնալ թղթի վրա:

Մյուս կողմից, իհարկե, 4 միլիոն բնակչությամբ Հայաստանն ամենեւին ֆանտաստիկայի ժանրից չէ, առավել եւս 23 տարիների ընթացքում, բայց դրա համար պետք են այլ քայլեր, որոնք արդեն իսկապես թվում են ֆանտաստիկայի ժանրից: Օրինակ՝ ֆանտաստիկայի ժանրից է այլեւս թվում, որ Հայաստանում հնարավոր է օլիգարխիկ տնտեսությունից անցում կատարել իսկապես մրցակցային տնտեսության: Համենայն դեպս ներկայումս մեր տնտեսության վարդագույն հեռանկարների նոր փուլը կառուցվում է ոչ թե օլիգարխիկից ազատական տնտեսության, մրցակցային տնտեսության անցումով, այլ ընդամենը օլիգարխիայի մի խմբից մյուսին կամ մի օլիգարխից մյուսին անցումով:

Դրա վկայությունն է այն, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ներկայումս մեկը մյուսի հետեւից ձեռք է բերում տարբեր տնտեսական տիրույթներ՝ դառնալով, ըստ էության, Հայաստանի, այսպես ասած, գլխավոր հովանավորը: Մինչդեռ տնտեսական բարեփոխումների ամբողջ էֆեկտը պետք է հանգի այն բանին, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն ինքը լինի իր հովանավորը, իր ուժերից կախված լինի թե՛ տնտեսական, թե՛ այլ բնույթի գործնական հաջողությունը: Քաղաքացիները չեն գնում այդպիսի երկրից, եւ հեռացած քաղաքացիները վերադառնում են այդպիսի երկիր:

Մինչդեռ այսօր ֆանտաստիկայի ժանրից է թվում այն, որ Հայաստանում իշխանության մեջ գտնվող մարդիկ կարող են չչարաշահել իրենց պաշտոնական դիրքը հօգուտ իրենց բիզնեսի կամ հօգուտ իրենց մերձավորների բիզնեսի: Նույնքան ֆանտաստիկ է թվում այն, որ Հայաստանի դատարաններում հնարավոր է անաչառ ու սկզբունքային գնահատականի արժանացնել պաշտոնեական դիրքի չարաշահումն ու կոռուպցիան: Ընդհանրապես ժողովրդագրական խնդիրն ինքնին որքան էլ առանցքային, հիմնարար, հնչեղ, այդուհանդերձ, որպես իրողություն խիստ ամորֆ է, որովհետեւ այն, ըստ էության, տարաբնույթ այլ համակարգային խնդիրների հանրագումարի հետեւանք է: Այսինքն՝ ժողովրդագրական խնդիրն առաջանում է պետական կառավարման, դատաիրավական, կրթական, առողջապահական ոլորտներում խնդիրների հետեւանքով, դրանց վատ աշխատանքի հետեւանքով: Փոխվում է աշխատանքը այդ ոլորտներում՝ փոխվում է ժողովրդագրական պատկերն ու հոգեբանությունը:

Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, հետեւաբար բացարձակապես կարիք չկա առանձին խորհրդակցությամբ անդրադառնալ մի հարցի, որը տարբեր հարցերի հետեւանք-համախումբ է: Խորհրդակցությունները պետք է նվիրված լինեն պատճառներին՝ շատ կոնկրետ մատնանշումով եւ շատ կոնկրետ հանձնարարությամբ, թե ինչ է պետք է անել եւ որքան ժամկետում: Ըստ այդմ՝ այլեւս պետք են խորհրդակցություններ ոչ թե անելիքի, այլ արածի վերաբերյալ՝ այն չափելու եւ գնահատելու, դրա հետեւանքով դեմոգրաֆիական շարժը հաշվելու համար: Իսկ այդ տեսանկյունից, ներկայումս խնդիր կա նույնիսկ Հայաստանի բնակչությունը 3 միլիոնի հասցնելու առումով: Գուցե հարկ է սկսել դրանից՝ համոզիչ լինելու համար, այն էլ՝ շատ կոնկրետ ժամանակահատվածի սահմանումով, ենթադրենք՝ մինչեւ 2018 թվականի ապրիլ Հայաստանի մշտական բնակչության թիվը գոնե 3 միլիոն հոգեբանական շեմին վերականգնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում