Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի դիմաց արդեն երրորդ օրն է, որ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց բողոքը հայտնելով տարկետման իրավունքը հանելու օրենսդրական նախաձեռնության դեմ:
Դասադուլի կազմակերպիչը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն է, որը հայտարարել է, որ ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, մինչև վերանայվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքին վերաբերող դրույթները:







































