ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը խոսել է դաշինքի հրամանատարական կառուցվածքի ուժեղացման շրջանակներում ստեղծվող նոր շտաբերի տեղակայման վայրի վերաբերյալ դաշինքի որոշում ընդունելու ժամկետի մասին:
«Դաշինքի հրամանատարական կառուցվածքի ուժեղացման մասին քննարկումը վաղ փուլում է: Որոշումներն այն մասին, թե կոնկրետ որտեղ կտեղակայվեն նոր շտաբերը, կընդունվեն… 2018 թ.»,- հայտարարել է Սթոլթենբերգը, ով ժամանել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների նախարարների հանդիպմանը:








































