Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում կմրցի Ջիբրալթարի ընտրանու հետ: Բուքմեյքերական ընկերությունները վստահ են, որ մեր հավաքականը կհաղթի մրցակցին:
Հայաստանի հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1.05 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 9.3, իսկ հյուրերի հաղթանակը 22 գործակցով: Այս թիմերի միջև Ջիբրալթարում տեղի ունեցած մրցավեճում Հայաստանի հավաքականն առավելությա էր հասել 3:0 հաշվով:
Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կսկսվի ժամը 18-ին:







































